ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 613-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 705-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 04445077) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների քոլեջի կառուցում» ծրագրի մասին» N 705-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ապարանսերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01298168) 2025 թվականի օգոստոսի 27-ին կնքված՝ N 27-08/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դռների և պատուհանների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 7,948,607 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լեվել-էս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00430324) 2025 թվականի օգոստոսի 8-ին կնքված՝ N 08-08/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 228.5 քառ. մետր գալարավարագույրի ձեռքբերում՝ 1,668,050 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
16.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |