ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ1/0468/01/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.06.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ժ. Չիչոյան

ԵԴ1/0468/01/23

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

             նախագահող դատավոր`

 Վ.Մարգարյան

                       դատավորներ`

 Լ. Աբգարյան

 ԳՍտեփանյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

Լ. Թադևոսյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

25 հունիսի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Դավիթ Վրեժի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի հունվարի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 14116823 քրեական վարույթը։

2023 թվականի հունվարի 25-ին Դավիթ Վրեժի Սարգսյանը ձերբակալվել է։

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ ԱԵրիցյանի՝ 2023 թվականի հունվարի 26-ի որոշմամբ Դավիթ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, և նույն թվականի հունվարի 27-ին նրան մեղադրանք է ներկայացվել։

2023 թվականի հունվարի 27-ին ԴՍարգսյանն արգելանքից ազատ է արձակվել:

2023 թվականի փետրվարի 10-ին ԴՍարգսյանը ձերբակալվել է, իսկ նույն թվականի փետրվարի 11-ին՝ արգելանքից ազատ արձակվել:

2023 թվականի մայիսի 17-ին ԴՍարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել։

2023 թվականի մայիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի հունվարի 22-ի դատավճռով, ԴՍարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:

3 Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մայիսի 15-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հունվարի 22-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։

Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ ԴՍարգսյանի արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորև նշված գործոնները, որոնք վկայում են վերջինի կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին:

Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել այն, որ մեղադրյալը գործելով ուղղակի դիտավորությամբ, իր ուսին գցված պայուսակում ապօրինի կերպով հանրային վայրում կրել է հրազեն հանդիսացող ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, այսինքն, այն եղել է մարտական վիճակում՝ ցանկացած պահին կրակելու համար պատրաստ։

Միաժամանակ, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանի հաշվի առնված հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի՝ չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ ԴՍարգսյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ։

Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների համակցությունը, այդ թվում՝ վերլուծված տվյալները, վկայում են առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 15-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ վերացնելով մեղադրյալ ԴՍարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը։

 

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Դավիթ Սարգսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա «(․․․) [Ա]պօրինի կերպով կրել է հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող 2 փամփուշտներով:

Այսպես՝ ԴՍարգսյանը, հանդիսանալով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զենք կրելու իրավունք չունեցող անձ, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք է բերել և կրել ինքնաշեն եղանակով պատրաստված, 5.6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակոցներ արձակելու համար պիտանի ակոսափող հրազեն՝ լիցքավորված կրակելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող 2 փամփուշտներով, որոնք 2023 թվականի հունվարի 25-ին հայտնաբերվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում ԴՍարգսյանի անձնական խուզարկությամբ՝ վերջինիս մոտ եղած ձեռքի պայուսակից»1:

8 Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն՝ «(․․․) Լրացուցիչ դատալսումների ընթացքում հետազոտվեց ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ձև 8 տեղեկանքը, համաձայն որի՝ ԴՍարգսյանը համարվում է դատվածություն չունեցող անձ:

Հետազոտվեց նաև Դ.Սարգսյանի հարևանների կողմից տրված բնութագիրը, համաձայն որի՝ վերջինս բնութագրվում է դրական:

Հետազոտվեցին Դ.Սարգսյանի հայրության ճանաչման թիվ 032306 վկայականը, որով ճանաչել է 03.02.2012 թվականին ծնված Վրեժ Դավիթ Տոնոյանի հայրությունը, մեղադրյալի մոր՝ ՀՍտեփանյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքները, համաձայն որոնց՝ վերջինս ունի առողջական խնդիրներ, ինչպես նաև «Դավիթ Սարգսյան3» ՍՊ ընկերության վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանի և Դավիթ Սարգսյան3» ՍՊ ընկերության կանոնադրության պատճենները, համաձայն որոնց՝ Դ.Սարգսյանը հանդիսանում է ընկերության տնօրենը:

(․․․) [Ո]րպես ԴՍարգսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում նրա խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի՝ 03.02.2012 թվականին ծնված ՎՍարգսյանի առկայությունը: Նախաքննության, ինչպես նաև դատաքննության ընթացքում իրեն առաջադրված մեղադրանքն ընդունելու հանգամանքը:

(․․․) ԴՍարգսյանի պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

(․․․)

(․․․) [Հ]աշվի առնելով գործի հանգամանքներն ու առանձնահատկություններն, մեղադրյալի անձը, նրա սոցիալական դրությունը և կյանքի պայմանները, հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև գործով պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նաև իր հայեցողության շրջանակներում ղեկավարվելով պատժի նշանակման (․․․) սկզբունքներով, հաշվի առնելով գործով հաստատված փաստական հանգամանքները, քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, ելնելով քրեական օրենսդրության սկզբունքներից և (․․․) պատժի նպատակների իրականացման անհրաժեշտությունից, [Առաջին ատյանի դ]ատարանը գալիս է այն եզրահանգման, որ առկա են ԴՍարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը, (․․․

(․․․) [Ն]ման դիրքորոշումը բխում է նաև մեղադրյալի խնամքին գտնվող անչափահաս երեխայի լավագույն շահերից, քանի որ Դ.Սարգսյանի կողմից պատժի կրումը, անկասկած, բացասական ազդեցություն կունենա երեխայի կյանքի պայմանների վրա:

(․․․) [Մ]եղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասը նույն հոդվածի 1-ին մասից անջատ նախատեսել է նաև հնարավորություն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքեր, ի թիվս այլնի, նաև արագացված վարույթի շրջանակներում: Ընդ որում, [Առաջին ատյանի դ]ատարանի գնահատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված առանձին դեպքերում նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հայեցակարգը պետք է գնահատվի այնպես, որ յուրաքանչյուր դեպքում արագացված կամ համաձայնեցված կամ համագործակցության վարույթի շրջանակներում դատարանը ոչ թե պետք է հաստատի պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտությունը, այլ պետք է փաստարկված հերքի ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի, այդ թվում, 2-րդ մասով նախատեսված դրույթների կիրառելիության անհնարինությունը, հակառակ դեպքում օրենսդիրը՝ դատավարական հատուկ կարգի կիրառման դեպքերի համար առանձին չէր սահմանի ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառելիության հնարավորությունը։ Իսկ սույն դեպքում քրեական գործի նյութերում բացակայում են այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնց համակցված գնահատման արդյունքում կարելի է եզրահանգել, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը փաստացի չկրելու պայմաններում հնարավոր չի լինի հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրագործմանը»2:

9 Վերաքննիչ դատարանը, վիճարկվող դատական ակտն անփոփոխ թողնելով, արձանագրել է հետևյալը. «(․․․) Գնահատելով [սույն վարույթի փաստական] հանգամանքները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանց համակցությունն էապես նվազեցնում է ինչպես մեղադրյալ ԴՍարգսյանի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և, որ նշված հանգամանքների համակցությունը բավարար է գալու հետևության, որ մեղադրյալի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու և ըստ այդմ՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացմանը»3:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով բողոքաբերը բարձրացրել է ԴՍարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափության հարցը: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված նորմը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախքան բողոքաբերի կողմից բարձրացրած իրավական խնդրին անդրադառնալն անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել ԴՍարգսյանի նկատմամբ նշանակված պատժի հաշվարկման հարցը, քանի որ սույն գործով առերևույթ առկա է ի շահ մեղադրյալի վճռաբեկ բողոքի սահմաններից դուրս գալու հիմք։

10.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ԴՍարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ԴՍարգսյանը 2023 թվականի հունվարի 25-ից հունվարի 27-ը և 2023 թվականի փետրվարի 10-ից փետրվարի 11-ը փաստացի գտնվել է անազատության մեջ։ Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն, նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է հաշվակցել անազատության մեջ գտնվելու 5 (հինգ) օր ժամկետը և վերջնական թողնել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով։

11 Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք մեղադրյալ ԴՍարգսյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը:

12 Հրազենի օրինական շրջանառության սահմանված կարգի դեմ ուղղված հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով գնահատման ենթակա հանգամանքներն արդեն իսկ բացահայտվել են Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում4։

13 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- ԴՍարգսյանը մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և 2023 թվականի հունվարի 25-ին իր ձեռքի պայուսակում ապօրինի կերպով կրել ինքնաշեն եղանակով պատրաստված, 56 միլիմետր տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակոցներ արձակելու համար պիտանի ակոսափող հրազեն, որը լիցքավորված է եղել ռազմամթերք հանդիսացող, կրակվելու համար պիտանի 2 հատ փամփուշտներով5,

- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ ԴՍարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները` մասնավորապես, խնամքին մինչև 14 տարեկան երեխայի առկայությունն ու առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը։ Միևնույն ժամանակ, լրացուցիչ դատալսումների արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է մեղադրյալի դատվածության բացակայությունը, դրական բնութագրվելը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն հանդիսանալը և նրա ծնողի վատառողջ լինելը։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար հիմքեր են տալիս գալու հետևության, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու։ Նշված եզրահանգումն Առաջին ատյանի դատարանը պայմանավորել է նաև մեղադրյալ ԴՍարգսյանի խնամքին գտնվող երեխայի լավագույն շահերը երաշխավորելու անհրաժեշտությամբ։ Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի իրավակարգավորումների վերլուծությամբ եզրահանգել է, որ արագացված վարույթի կիրառման դեպքում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորման է ենթակա ոչ թե ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտությունը, այլ այդ ինստիտուտի կիրառման անհնարինությունը6,

- Վերաքննիչ դատարանը, ըստ էության գտել է, որ առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակների իրացվելիության առումով Առաջին ատյանի դատարանի հետևությունը բխում է սույն վարույթի նյութերից7։

14 Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ ԴՍարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի և նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետևյալ գործոնները.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ և վարույթի մյուս հանգամանքները, մասնավորապես այն, որ մեղադրյալը, գործելով ուղղակի դիտավորությամբ, իր ձեռքի պայուսակում ապօրինի կերպով կրել է ինքնաշեն եղանակով պատրաստված, 56 միլիմետր տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակոցներ արձակելու համար պիտանի ակոսափող հրազեն՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող, կրակվելու համար պիտանի փամփուշտներով։

15 Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ ԴՍարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Այսպես` սույն որոշման շրջանակում մեջբերված ու վերլուծված փաստական տվյալների համակցությունն ինքնին կանխորոշում է մեղադրյալի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է բողոքի հեղինակի փաստարկն առ այն, որ մեղադրյալի անձի և նրա արարքի բարձր հանրային վտանգավորությունը կանխորոշող հանգամանք է նաև հրազենն այնպիսի պայմաններում պահելը, որն այն անմիջաբար գործադրելու հնարավորություն է տալիս։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ ԴՍարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները, բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի համակցված նպատակի իրագործման տեսանկյունից բացակայում է ԴՍարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից ԴՍարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։

Ինչ վերաբերում է արագացված վարույթի պարագայում պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի կիրառելիության առումով Առաջին ատյանի դատարանի արձանագրմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի իրավակարգավորումներից հետևում է, որ օրենսդիրը հստակեցրել է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով պատժից կարող է ազատվել նաև այն անձը, որի նկատմամբ նշանակվել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ կիրառվել է համաձայնեցման, համագործակցության կամ արագացված վարույթ: Միաժամանակ հարկ է ընդգծել, որ դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում է կայացնում, եթե հանգում է հետևության, որ պատժի նպատակների իրագործմամբ հնարավոր է առանց պատիժը կրելու։ Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում դատարանի հետևությունը պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են հանցավորի անձը և արարքը՝ ի թիվս այլնի, հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն8: Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ արագացված վարույթի կիրառման դեպքում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորման է ենթակա ոչ թե ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտությունը, այլ այդ ինստիտուտի կիրառման անհնարինությունը։

16 Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ ԴՍարգսյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավորված չէ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելու համար։ Արդյունքում, անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն, ԴՍարգսյանի նկատմամբ նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը հաշվակցել անազատության մեջ գտնվելու 5 (հինգ) օր ժամկետը, և նրան թողնել կրելու ազատազրկում՝ 11 (տասնմեկ) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով։ Միևնույն ժամանակ, ԴՍարգսյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, որի կրման սկիզբը պետք է հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Դավիթ Վրեժի Սարգսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 22-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի մայիսի 15-ի որոշումը փոփոխել։ Դավիթ Վրեժի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի հիման վրա, հաշվակցել անազատության մեջ գտնվելու 5 (հինգ) օր ժամկետը և Դավիթ Վրեժի Սարգսյանին թողնել կրելու ազատազրկում՝ 11 (տասնմեկ) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով։

Պատժի կրման սկիզբը հաշվել Դավիթ Վրեժի Սարգսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

_______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 188-192:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 57-73:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 73-79:

4 Տե՛ս, inter alia, Վճռաբեկ դատարանի` Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Արտակ Հակոբյանի գործով 2022 թվականի մարտի 30-ի թիվ ԼԴ/0090/01/20 և Հարություն Իսկանդարյանի գործով 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ԵԴ1/1777/01/23 որոշումը:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան