ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 1995 թ. N 91
Քաղ. Երևան
«ԿՈՄՊՐԵՍՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Կոմպրեսոր գործարան» պետական ձեռնարկությունը «Հայքիմմեքենա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Սեփականաշնորհել «Կոմպրեսոր գործարան» պետական ձեռնարկությունն իր առանձնացված ստորաբաժանումներով` «Կոմպրեսոր սերվիս» դուստր ձեռնարկության հետ միասին:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Կոմպրեսոր գործարան» պետական ձեռնարկության հաշվեկշռից «Կայծ» ՍՊԸ-ի կողմից վարձակալած գույքը և հանձնել արդյունաբերության նախարարության տնօրինությանը, հետագայում օրենսդրությամբ սահմանված կարգով այն վարձակալին սեփականաշնորհելու նպատակով:
4. «Կոմպրեսոր գործարան» պետական ձեռնարկությունում կատարել զբաղվածության կառուցվածքի փոփոխություն` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից հաստատված նախապատրաստական աշխատանքների պլանի համաձայն:
5. Ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 621030 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը` 496820 հազ. դրամ:
7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 49682 բաժնետոմսի, յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
8. Սահմանել, որ «Հայքիմմեքենա» ԲԲԸ-ն աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունը սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է մեկ ամսվա ընթացքում:
3. Սահմանել, որ «Հայքիմմեքենա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունը սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է արժեթղթերի թողարկման ազդագրում նշված ժամկետում:
10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո` 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.07.1995, N 393 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|