ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3668-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2025-02.04.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.09.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.09.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3668-Ա

«08» սեպտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. ԱվինՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

08.09.2025 թ.

հ. 3668-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Քրիստինե Ասատրյան

Մամիկոնյանց փողոց, հ.62 շենք, հ.94ա

բնակարան

Անշարժ գույքի առուվաճառքի 01.09.2025թ. հ.6735 պայմանագրով, Քրիստինե Ասատրյանի կողմից ձեռք բերված, Մամիկոնյանց փողոցի հ.62 շենքի հ.94ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Մամիկոնյանց փողոց, հ.62 շենք, բն.94/1

01033EFA6HQR

 

2

Վահան Ավետիսյան

Ա. Բաբաջանյան փողոց, հ.108/3

հողամաս

Անշարժ գույքի մասի առանձնացման և առանձնացված մասի նվիրատվության 03.09.2025թ. հ.14780 պայմանագրով, Վահան Ավետիսյանին նվիրած` Ա. Բաբաջանյան փողոցի հ.108/3 հասցեում գտնվող 54.3432քմ մակերեսով հողամասին /շին. 49.6քմ, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի

/սերվիտուտի/ 03.09.2025թ. հ.14781 պայմանագիր/ տրամադրել հասցե՝ Ա. Բաբաջանյան փողոց, հ.108/15

01073SPPD5U6

 

3

Տիգրան Մխիթարյան

/լիազորված անձ/

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ

Հյուսիսային պողոտա, հ.14 շենք, հ.11-12

բնակարան

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հյուսիսային պողոտայի հ.14 շենքի հ.11-12 հասցեում գտնվող բնակարանի բաժանման հատակագծով առանձնացվող 53.3քմ մակերեսով մասին /վկ. հ.28082025-01-0317, ընդ. բաժ. 1.0քմ / տրամադրել հասցե՝ Հյուսիսային պողոտա, հ.14 շենք, բն.11

010637YNTLFT

 

4

Տիգրան Մխիթարյան

/լիազորված անձ/

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ

Հյուսիսային պողոտա, հ.14 շենք, հ.11-12

բնակարան

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հյուսիսային պողոտայի հ.14 շենքի հ.11-12 հասցեում գտնվող բնակարանի մնացորդային 89.7քմ մակերեսով մասին /վկ. հ.28082025-01-0317, ընդ. բաժ. 1.0քմ/ տրամադրել հասցե՝ Հյուսիսային պողոտա, հ.14 շենք, բն.12

01063GT9URGV

 

5

Մարիամ Սահակյան

Նորագավիթ 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.18/2 և հ.18/3

հողամաս

Մարիամ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող Նորագավիթ 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.18/2 և հ.18/3 հասցեներում գտնվող հողամասերին /վկ.հ.26022015-01-0034 և հ.17112022-01-0026 / ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե. Նորագավիթ 3-րդ փողոց, նրբանցք, հ.18/3

0111379YFLFS

 

6

Հայկ Գալստյան

/լիազորված անձ/

Մանյակ Ավետիսյան

Ն. Չարբախ 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.7

հողամաս

Մանյակ Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ն. Չարբախ 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.7 հասցեում գտնվող բնակելի տան /վկ.հ.12032018-01-0112, ընդ. բաժ. հող 60.15քմ / բաժանման հատակագծով առանձնացվող 239.85քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.7/1

01113XTADHFN

 

7

Սյուզաննա Վարդազարյան

Նոր Արեշ 50-րդ փողոց, հ.38

բնակելի տուն

Նոր Արեշի 50-րդ փողոցի հ.38 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի 13.11.2024թ. հ.12520 վկայագիր և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 28.06.2023թ. գործ ԵԴ/9357/02/21 վճիռ/ տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 50-րդ փողոց, հ.38/2

01053GKWFTRW

 

8

Սերյոժա Շահինյան

/լիազորված անձ/

Գագիկ և Իշխան Յազիչյաններ

Ռոստովյան փողոց, հ.2

հողամաս

Գագիկ և Իշխան Յազիչյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ռոստովյան փողոցի հ.2 հասցեում գտնվող բնակելի տան /սեփ.վկ. հ.2441323/ բաժանման հատակագծով առանձնացվող 195.8քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ռոստովյան փողոց, հ.2/3

01053UGC3NWT

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան