ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«25» դեկտեմբերի 2024 թվականի N 151-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է
1. Հաստատել՝
1) Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեն՝
ա. եկամուտների գծով՝ 1,289,052․4 հազար դրամ,
բ. ծախսերի գծով՝ 3,159,435.5 հազար դրամ,
գ. դեֆիցիտը (պակասուրդը)` 1,870,383.1 հազար դրամ,
2) Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտները` համաձայն N 1 հավելվածի։
3) Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի։
4) Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի։
5) Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի։
6) Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի։
7) Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի։
(1-ին կետը փոփ. 11.02.25 N 14-Ն, 11.04.25 N 31-Ն, 08.05.25 N 56-Ն, 09.09.25 N 91-Ն)
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
|
կողմ (15) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
|
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
|
ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
|
ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ |
|
ԳՈՌ ՄԱՐԿՈՍՅԱՆ |
|
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
|
ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ |
|
ՎԱՐՍԵՆԻԿ ԲԼԵՅԱՆ |
|
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
|
ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
|
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
|
ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ |
| ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ |
|
ԳՐԻՇԱ ԿՈԲԱԼՅԱՆ |
|
ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
|
2024 թ. դեկտեմբերի 25 գ. Ջրվեժ |
|
|
(հավելվածը խմբ. 11.04.25 N 31-Ն, 08.05.25 N 56-Ն, 09.09.25 N 91-Ն)
|
|
(հավելվածը խմբ. 14.01.25 N 3-Ն, 11.02.25 N 14-Ն, 11.04.25 N 31-Ն, 08.05.25 N 56-Ն, 09.09.25 N 91-Ն)
|
|
(հավելվածը խմբ. 14.01.25 N 3-Ն, 11.02.25 N 14-Ն, 11.04.25 N 31-Ն, 08.05.25 N 56-Ն, 09.09.25 N 91-Ն)
(հավելվածը խմբ. 14.01.25 N 3-Ն, 11.02.25 N 14-Ն)
(հավելվածը խմբ. 14.01.25 N 3-Ն, 11.02.25 N 14-Ն)
|
|
(հավելվածը խմբ. 14.01.25 N 3-Ն, 11.02.25 N 14-Ն, 11.04.25 N 31-Ն, 08.05.25 N 56-Ն, 09.09.25 N 91-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 05.12.2025, N 140-Ն | 25.12.2024, N 151-Ն | |
| 07.11.2025, N 122-Ն | 25.12.2024, N 151-Ն | |
| 08.10.2025, N 102-Ն | 25.12.2024, N 151-Ն | |
| 09.09.2025, N 91-Ն | 25.12.2024, N 151-Ն | |
| 08.05.2025, N 56-Ն | 25.12.2024, N 151-Ն | |
| 11.04.2025, N 31-Ն | 25.12.2024, N 151-Ն | |
| 11.02.2025, N 14-Ն | 25.12.2024, N 151-Ն | |
| 14.01.2025, N 3-Ն | 25.12.2024, N 151-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|