ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 154-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.09.2025
Ընդունող մարմին
Հրազդան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.09.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
09.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

09 սեպտեմբերի 2025 թվականի N 154-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.

 

Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 220-Ն որոշման հավելվածը համայնքի ղեկավարի առաջարկությամբ շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

09 սեպտեմբերի 2025 թ.

ք. Հրազդան

 

Հավելված

Հրազդան համայնքի ավագանու

2025 թվականի սեպտեմբերի 9

N 154-Ն որոշման

 

Հավելված

Հրազդան համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 10

N 220-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Որոշման նախագիծը մշակվել է ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով.

 

Որոշման նախագծում փոփոխությունները կատարվել են.

 

Ծախսային մասում

 

1. 9 բաժնի 5 խմբի 1 դասի 51 Արտադպրոցական դաստիարակություն ծրագրի «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում «315686.6« թիվը փոխարինել «295686.6» թվով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում «0» թիվը փոխարինել «20000.0» թվով որն ուղղվելու է Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքներին, «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածում «2600.0» թիվը փոխարինել «11115.0» թվով որն ուղղվելու է Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի շենքի ներսի ներքին հարդարման աշխատանքներին, «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» 4655 հոդվածում «55487.370» թիվը փոխարինել «16387.370» թվով, «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում «265861.500» թիվը փոխարինել «248861.500» թվով, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածում «280.0» թիվը փոխարինել «290.0» թվով, «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261 հոդվածում «690.0» թիվը փոխարինել «840.0» թվով, «Հատուկ նպատակային նյութեր» 4269 հոդվածում «2000.0» թիվը փոխարինել «1840.0» թվով այդ թվում Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի 2025 թվականի ծախսերի տարեկան նախահաշվում «Հատուկ նպատակային նյութեր» 4269 հոդվածում «800.0» թիվը փոխարինել «640.0» թվով, «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261 հոդվածում «400.0» թիվը փոխարինել «550.0» թվով, ավելացվող 150.0 հազար դրամով ձեռք են բերվելու նոր ուսումնական տարվա համար դասամատյաններ, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածում «100.0» թիվը փոխարինել «110.0» թվով, ավելացվող 10.0 հազար դրամով ձեռք են բերվելու կենցաղային մաքրող նյութեր: Հրազդանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի 2025 թվականի ծախսերի տարեկան նախահաշվում «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում «74144.0» թիվը փոխարինել «57144.0» թվով, «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» 4655 հոդվածում «47437.370» թիվը փոխարինել «8337.370» թվով:

 

2. 9 բաժնի 1 խմբի 1 դասի 51 Նախադպրոցական կրթություն ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Սուբսիդիաներ ոչ ֆինանսկան պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում «986509.742» թիվը փոխարինել «921509.742» թվով, «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» 4655 հոդվածում «29715.0» թիվը փոխարինել «19715.0» թվով, «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «600.0» թիվը փոխարինել «53243.620» թվով, ավելացումը կազմում է 52643.62 հազար դրամ, որն ուղղվելու է թվով 9 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերում հակահրդեհային համակարգերի ձեռք բերմանը, «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածում «0» թիվը փոխարինել «10500.0» թվով, որն ուղղվելու է 12 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի դահլիճների ընթացիկ վերանորոգմանը:

 

3. 1 բաժնի 1 խմբի 1 դասի 51 Օրենսդիր,գործադիր, պետական մարմինների կառավարում և պահպանում ծրագրի 2025 թվականի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի տարեկան ծախսերի նախահաշվում «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «23208.418» թիվը փոխարինել «23458.418» թվով, ավելացվող 250,0 հազար դրամն ուղղվելու է շերտավարագույրի ձեռքբերմանը:

 

4. 6 բաժնի 6 խմբի 1 դասի 51 Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Այլ հարկեր» 4822 հոդվածում «0» թիվը փոխարինել «854.0» թվով, ավելացվող գումարն ուղղվելու է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան Հանրապետություն ներմուծված վերելակների մասերի մաքսատուրքի վճարմանը:

 

5. 5 բաժնի 1 խմբի 1 դասի 51 Աղբահանում ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «435.0» թիվը փոխարինել «1235.0» թվով, ավելացումը կազմում է 800.0 հազար դրամ, որն ուղղվելու է հաշվապահական ծառայության ձեռքբերմանը, «Կապի ծառայություններ» 4214 հոդվածում «150.0» թիվը փոխարինել «50.0» թվով, «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261 հոդվածում «1555.0» թիվը փոխարինել ‹255.0» թվով, «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածում «250.0» թիվը փոխարինել «0» թվով, «Ապահովագրական ծախսեր» 4215 հոդվածում «300.0» թիվը փոխարինել «150.0» թվով, «Մեքենաներ և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252 հոդվածում «4000.0» թիվը փոխարինել «5000.0» թվով, ավելացումը կազմում է 1000.0 հազար դրամ, որն ուղղվելու է մեքենաների տեխնիկական սպասարկմանը, «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածում «180000.0» թիվը փոխարինել «179750.0» թվով:

 

6. 8 բաժնի 2 խմբի 3 դասի 51 Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Սուբսիդիաներ ոչ ֆինանսկան պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում «144456.0» թիվը փոխարինել «144856.0» թվով, այդ թվում Հրազդանի համայնքային գրադարան ՀՈԱԿ-ի «Սուբսիդիաներ ոչ ֆինանսկան պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում «31531.0» թիվը փոխարինել «31931.0» թվով ավելացումը կազմում է 400.0 հազար դրամ, որն ուղղվելու է հաշվապահական ծառայության ձեռք բերմանը:

 

7. 8 բաժնի 2 խմբի 4 դասի 51 Այլ մշակույթային կազմակերպություններ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Գույքի և սարքավորումների վարձակալություն» 4216 հոդվածում «1000.0» թիվը փոխարինել «3000.0» թվով, ավելացումը կազմում է 2000.0 հազար դրամ, որն ուղղվելու է Հրազդան քաղաքում անցկացվող ֆեստիվառի ժամանակ գեներատորի և տաղավարների վարձակալությանը:

 

8. 11 բաժնի 1 խմբի 2 դասի 51 Վարչական բյուջեի պահուստային ֆոնդ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «պահուստային միջոցներ (վարչական բյուջեի)» 4891 հոդվածում «364946.274» թիվը փոխարինել «421133.654» թվով, ավելացումը կազմում է 56187.380 հազար դրամ:

 

Բյուջեի թիվը և' եկամտային, և' ծախսային մասում կազմում է «5428606.419»:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 սեպտեմբերի 2025 թվական: