ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 173-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները․
1) 46.07.00 գործառական դասակարգման (համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների վարձավճարներ) «Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծնողական վարձավճարների գանձապետական եկամտային 900415003103 հաշիվը ավելացնել 720 000 (յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամով.
2) 46.07.00 գործառական դասակարգման (համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների վարձավճարներ) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծնողական վարձավճարների գանձապետական եկամտային 900415003137 հաշիվը պակասեցնել 12 000 000 (տասներկու միլիոն) ՀՀ դրամով.
3) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 5122 հոդվածը պակասեցնել 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամով.
4) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 5129 հոդվածն ավելացնել 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամով.
5) 05.01.01.51 գործառական դասակարգման (աղբահանություն, սանիտարական մաքրում) 5121 հոդվածը պակասեցնել 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամով.
6) 08.02.03.51 գործառական դասակարգման (մշակութային օբյեկտների շինարարություն) 5113 հոդվածը պակասեցնել 200 000 000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամով.
7) 09.06.01.51 գործառնական դասակարգման (նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում) 5113 հոդվածը պակասեցնել 26 500 000 (քսանվեց միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով.
8) 09.06.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում) 5112 հոդվածն ավելացնել 158 000 000 (մեկ հարյուր հիսունութ միլիոն) ՀՀ դրամով.
9) 08.01.01.52 գործառական դասակարգման (հանգստի գոտիների, զբոսայգիների կառուցում) 5129 հոդվածն ավելացնել 93 500 000 (իննսուներեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով.
10) 11.01.02.51 գործառական դասակարգման (վարչական բյուջեի պահուստային ֆոնդ) 4891 հոդվածը պակասեցնել 91 080 000 (իննսունմեկ միլիոն ութսուն հազար) ՀՀ դրամով.
11) 01.03.03.55 գործառական դասակարգման (ընդհանուր բնույթի այլ ծառայությոններ) 4239 հոդվածն ավելացնել 1 800 000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամով.
12) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4264 հոդվածը պակասեցնել 16 000 000 (տասնվեց միլիոն) ՀՀ դրամով.
13) 05.02.01.55 գործառական դասակարգման (կեղտաջրերի հեռացում) 4213 հոդվածը պակասեցնել 15 000 000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամով.
14) 01.01.01.52 գործառական դասակարգման (վարչական օբյեկտների հիմնանորոգում) 4251 հոդվածը պակասեցնել 8 000 000 (ութ միլիոն) ՀՀ դրամով.
15) 06.06.01.51 գործառական դասակարգման (ջրային կառույցների շահագործում) 4251 հոդվածը պակասեցնել 15 000 000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամով.
16) 06.06.01.54 գործառական դասակարգման (բազմաբնակարան բնակելի շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ) 4251 հոդվածը պակասեցնել 8 000 000(ութ միլիոն) ՀՀ դրամով.
17) 05.06.01.55 գործառական դասակարգման (թափառող կենդանիների վնասազերծում) 4239 հոդվածը պակասեցնել 8 000 000 (ութ միլիոն) ՀՀ դրամով.
18) 10.07.01.54 գործառական դասակարգման (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) 4729 հոդվածը պակասեցնել 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամով.
19) 10.07.01.54 գործառական դասակարգման (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) 4267 հոդվածը պակասեցնել 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամով.
20) 09.06.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում) 4251 հոդվածը պակասեցնել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամով.
21) 09.05.01.52 գործառական դասակարգման (արտադպրոցական կազմակերպությունների հիմնանորոգում) 4251 հոդվածը պակասեցնել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամով.
22) 08.02.03.51 գործառական դասակարգման (մշակութային օբյեկտների շինարարություն) 4251 հոդվածը պակասեցնել 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամով.
23) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածը պակասեցնել 29 603 000 (քսանինը միլիոն վեց հարյուր երեք հազար) ՀՀ դրամով.
24) 08.02.04.51 գործառական դասակարգման (մշակութային միջոցառումների իրականացում) 4239 հոդվածն ավելացնել 140 000 000 (մեկ հարյուր քառասուն միլիոն) ՀՀ դրամով.
25) 08.02.04.51 գործառական դասակարգման (մշակութային միջոցառումների իրականացում) 4216 հոդվածն ավելացնել 60 000 000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամով.
26) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 17 603 000 (տասնյոթ միլիոն վեց հարյուր երեք հազար) ՀՀ դրամով.
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N392-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4–րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -23
ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2025 թ. սեպտեմբերի 10 ք. Արտաշատ |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 10-ի N 173-Ն որոշման |
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 10-ի N 173-Ն որոշման |
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 10-ի N 173-Ն որոշման |
|
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 10-ի N 173-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|