ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2025 թվականի N 1298-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, 685-րդ, 688-րդ հոդվածներով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595–Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Վախթանգ Ռուբիկի Դարչինյանի (անձնագիրը՝ N AO0220195, տրվել է 22.05.2025 թ.-ին, 012-ի կողմից), Յուրիկ Օթելլոյի Սարգսյանի (անձնագիրը` N AS0244424, տրվել է 02.07.2018 թ.-ին, 001-ի կողմից) և Ստեփան Խալաթի Սարգսյանի (անձնագիրը՝ N AT0311197, տրվել է 05.12.2019 թ.-ին, 018-ի կողմից), սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի N 1, N 3 և N 5 հասցեներում գտնվող համապատասխանաբար՝ 13678453,8 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով ու 0,1301 հա (հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականները՝ 25.04.2007 թվականի N 1885790, ծածկագիրը՝ 06-001-0281-0008), 13678453,8 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով ու 0,1301 հա (հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականները՝ 08.10.2007 թվականի N 1853878, ծածկագիրը՝ 06-001-0281-0010 ) և 13678453,8 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով ու 0,1301 հա (հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականները՝ 26.10.2007 թվականի N 1904282, ծածկագիրը՝ 06-001-0281-0011) հողամասերի (այսուհետ՝ գույք) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի N 1, N 3 և N 5 հողատարածքներում Վախթանգ Ռուբիկի Դարչինյանի անվան մարզակառույց կառուցելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Վախթանգ Ռուբիկի Դարչինյանի, Յուրիկ Օթելլոյի Սարգսյանի և Ստեփան Խալաթի Սարգսյանի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Վախթանգ Ռուբիկի Դարչինյանի, Յուրիկ Օթելլոյի Սարգսյանի և Ստեփան Խալաթի Սարգսյանի միջոցների հաշվին.
2) համապատասխան փաստաթղթերի փաթեթը (մարզակառույցի նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից նախարարություն ներկայացվելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել Վախթանգ Ռուբիկի Դարչինյանի անվան մարզակառույցի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներ.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Վախթանգ Ռուբիկի Դարչինյանի անվան մարզակառույցի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով նախարարության հաշվեկշռում՝ հետագայում անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն):
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ վերջինիս մեջ ներառելով դրույթ՝ մարզակառույցն իր նպատակներին համապատասխան օգտագործելու վերաբերյալ:
4. Սահմանել, որ պայմանագրի կնքման և գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |