ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2025 թվականի N 1285-Ա
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, 2024 թվականի հունիսի 25-ի «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կառավարիչների խորհրդի «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» 2017 թվականի N 23 որոշման պայմաններով և դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին Հայաստանի Հանրապետության բաժանորդագրության գործիքին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալով որպես լիազորված պաշտոնատար անձ՝ 30-օրյա ժամկետում ստորագրել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին Հայաստանի Հանրապետության բաժանորդագրության գործիքը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1285-Ա որոշման |
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԸ
Սույնով հղում է արվում «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին համաձայնագրի» II գլխում և «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» 2017 թվականի N 23 որոշման մեջ նշված դրույթներին և պայմաններին, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է բաժանորդագրվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալում ներառված բաժնեմասերին. բաժանորդագրված կապիտալը պետք է բաղկացած լինի վճարման ենթակա և ցպահանջ մասերից՝ համապատասխանաբար 20% և 80% համամասնություններով:
|
________________ (ամսաթիվը) |
_____________________________________ (անունը և պաշտոնը) |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
11.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |