ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1287-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2025 թվականի N 1287-Ա

 

ՀՈՂԱՄԱՍ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն ամրացված, Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 360.690.858 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 0,9062 հեկտար մակերեսով, նպատակային նշանակությունը՝ անտառային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ անտառ և 0,0358 հեկտար մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ այլ հողեր, հողամասերը (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 20062025-01-0292) և Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 254.244.936 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 0,664 հեկտար մակերեսով, նպատակային նշանակությունը՝ անտառային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ անտառ, հողամասը (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 17062025-01-0251) անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության անունից «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ հողամասերի՝ անորոշ ժամկետով անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը, անշարժ գույքի հանձնում-ընդունումը, գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված բոլոր ծախսերն իրականացնելով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում նախաձեռնել օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված՝ 0,0358 հեկտար մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը՝ նախատեսելով նպատակային նշանակությունը՝ անտառային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ անտառ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ