ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«10» սեպտեմբերի 2025 թվական ք. Երևան |
N 1967-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՌԷԱԼ ՓԱՈՒԵՌ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածով և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասով, հիմք ընդունելով «ՌԷԱԼ ՓԱՈՒԵՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստանալու մասին 2025 թվականի հուլիսի 30-ին ներկայացված հայտը, կից փաստաթղթերը, ի լրումն ներկայացված գրությունը և դրանց կից փաստաթղթերը, 2025 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման հանձնաժողովի N 5 եզրակացությունը, հաշվի առնելով, որ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստանալու համար «ՌԷԱԼ ՓԱՈՒԵՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից պահպանված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 28-ի N 295-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 2-րդ, 5-րդ, 7-րդ ենթակետերի և 22-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Մերժել «ՌԷԱԼ ՓԱՈՒԵՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի, Սևան համայնքի ք. Սևան գ. Գագարինի Գործարանային փողոցի 6 հասցեում ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու լիցենզիայի հայտը:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
9/10/2025 |
Մ. Հայրապետյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 11.09.2025, N 1981-Ա | 10.09.2025, N 1967-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|