ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՌԷԱԼ ՓԱՈՒԵՌ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1967-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-12.09.2025)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.09.2025
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«10» սեպտեմբերի 2025 թվական

ք. Երևան

N 1967-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՌԷԱԼ ՓԱՈՒԵՌ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածով և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասով, հիմք ընդունելով «ՌԷԱԼ ՓԱՈՒԵՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստանալու մասին 2025 թվականի հուլիսի 30-ին ներկայացված հայտը, կից փաստաթղթերը, ի լրումն ներկայացված գրությունը և դրանց կից փաստաթղթերը, 2025 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման հանձնաժողովի N 5 եզրակացությունը, հաշվի առնելով, որ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստանալու համար «ՌԷԱԼ ՓԱՈՒԵՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից պահպանված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 28-ի N 295-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 2-րդ, 5-րդ, 7-րդ ենթակետերի և 22-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Մերժել «ՌԷԱԼ ՓԱՈՒԵՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի, Սևան համայնքի ք. Սևան գ. Գագարինի Գործարանային փողոցի 6 հասցեում ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու լիցենզիայի հայտը:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

 

9/10/2025

Մ. Հայրապետյան