ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (10.04.2000-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
23.02.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2000

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն), մի կողմից, և Եվրոպական համայնքների վիճակագրական գրասենյակը, (այսուհետ` Եվրոստատ), մյուս կողմից,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 1996 թվականին ստորագրված Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիրը (ԳՀՀ) և, մասնավորապես, վերջինիս վիճակագրության բնագավառում համագործակցությանը վերաբերող գլուխը,

հաշվի առնելով, որ ԳՀՀ համատեքստում, համագործակցությունը վիճակագրության բնագավառում պետք է ուղղված լինի արդյունավետ վիճակագրական համակարգերի հետագա զարգացմանը, վիճակագրական տվյալների տեղեկատվական և ծրագրային տեխնոլոգիական համատեղելիությանը, արժանահավատ վիճակագրության ժամանակին տրամադրմանը, Կողմերի միջև տնտեսական համագործակցությանը և մոնիտորինգ անցկացնելուն, ինչպես նաև Հայաստանում տնտեսական բարեփոխման գործընթացին աջակցելուն և Հայաստանում մասնավոր ձեռնարկությունների զարգացմանը նպաստելուն,

հաշվի առնելով, այս նպատակով, միջազգային և, մասնավորապես, համայնքի մեթոդներին, ստանդարտներին և դասակարգումներին համապատասխանեցման անհրաժեշտությունը և վիճակագրական տեղեկության համապատասխան փոխանակման կազմակերպման անհրաժեշտությունը` տվյալների բազաներ կառուցելու և/կամ օգտագործելու միջոցով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1. Գործունեության ոլորտը

 

Կողմերը սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կհամագործակցեն արտաքին առևտրին վերաբերող վիճակագրական տեղեկությունների փոխանակման բնագավառում:

 

Հոդված 2. Նպատակները

 

Սույն Համաձայնագրում ընդգրկված վիճակագրական տվյալների փոխանակման նպատակներն են.

- տրամադրել անհրաժեշտ տեղեկատվական աջակցություն Նախարարությանը` նպատակ ունենալով օգնելով ստեղծելու պայմաններ և տրամադրել անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն ԳՀՀ իրականացման համար,

- տրամադրել Եվրոպական հաստատություններին և անդամ պետությունների կառավարություններին այնպիսի տեղեկատվություն, որը պահանջվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև տնտեսական հարաբերությունների ձևավորման, մոնիտորինգի անցկացման և գնահատման համար, և մատչելի դարձնել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վիճակագրությունը լայն հասարակայնությանը, գործարար և այլ տնտեսական ու սոցիալական շրջանակներին` Եվրոպական միության շրջանակում:

 

Հոդված 3. Վիճակագրական տվյալներ

 

Սույն Համաձայնագրում նշված վիճակագրական տվյալները պարունակում են արտաքին առևտրի վերաբերյալ մանրամասն տվյալներ` ըստ սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող 1-ին Հավելվածում նշված ձևի:

 

Հոդված 4. Ռեսուրսները

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները կստացվեն համատեղ վիճակագրական համագործակցության ծրագրից, որը հաստատվել է Նախարարության և Եվրոստատի միջև` «TACIS» ծրագրի շրջանակում:

 

Հոդված 5. Ընթացակարգերը

 

Եվրոստատը և Նախարարությունը միմյանց միջև կփոխանակեն անվճար հրատարակություններ և տվյալներ, որոնք վերաբերում են 1-ին հավելվածում նշված արտաքին առևտրի տվյալների ցանկին:

Տվյալների փոխանակումը կիրականացվի եռամսյակը մեկ` համապատասխան համակարգչային աջակցության միջոցով:

Կողմերի միջև փոխանակված տվյալներն առաջին հերթին պետք է օգտագործվեն իրենց ներպետական նպատակների համար: Հիշյալ տվյալների ցանկացած լրացուցիչ ներառումը հրատարակություններում, նախատեսված արտաքին տարածման համար, կպահանջեն երկու Կողմերի նախօրոք և հստակ համաձայնությունը և համապատասխան մեջբերում հրատարակության տեքստում:

 

Հոդված 6. Որոշումների ընդունումը

 

Կողմերի միջև գործնական աշխատանքային կապերը կիրականացվեն նրանց կողմից նշանակված ներկայացուցիչների միջև: Սույն Համաձայնագիրն իրականացնելու և մոնիտորինգ անցկացնելու համար որոշումները կընդունվեն, որքանով որ դա հնարավոր է, երկու Կողմերից նշանակված ներկայացուցիչների կողմից:

Սույն Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները կկարգավորվեն Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով:

Անհրաժեշտության դեպքում որոշումները կընդունվեն Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի և Եվրոստատի գլխավոր տնօրենի մակարդակներով:

 

Հոդված 7. Վերանայումը

 

Փոխադարձ համաձայնությամբ Կողմերը կարող են փոփոխություններ և լրացումներ մտցնել սույն Համաձայնագրի մեջ առանձին արձանագրություններով, որոնք կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

Այդ արձանագրությունը ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածում նախատեսված կարգով:

 

Հոդված 8. Ուժի մեջ մտնելը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ, Կողմերի համար պարտադիր ընթացակարգերի ավարտի մասին միմյանց ծանուցման օրվանից:

 

Հոդված 9.

Գործողության ժամկետը

 

Սույն Համաձայնագիրը գործում է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից մեկը ընթացիկ ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ չծանուցի մյուսին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի փետրվարի 23-ին, Լյուքսեմբուրգ քաղաքում 1999 թվականի մարտի 9-ին, երկու օրինակով` հայերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Հավելված 1

 

Արտաքին առևտրի վերաբերյալ տվյալների ներկայացման համար օգտագործվելիք ֆորմատը հետևյալն է.

ներկայացման համար սովորական միջոցը մագնիսական ժապավենն է կամ ինտերնետ ցանցի էլեկտրոնային փոստը: Սովորական ֆորմատի ֆայլը սահմանափակված չէ: Օգտագործվելու է ASCII սիմվոլների հավաքածուն: Բացի ստորև նշված տեղեկությունից, անհրաժեշտ է (տվյալների պատշաճ մեկնաբանության համար) մեզ տրամադրել տեղեկություն` օգտագործվող մեթոդաբանության, գաղտնիության այն մեթոդների և կանոնների վերաբերյալ, որոնք օգտագործվում են Ձեր կողմից:

Յուրաքանչյուր գրանցում պետք է ընդգրկի հետևյալ դաշտերը.

 

 

Լեսպոնդենտի կոդը

 

Միշտ ISO կոդը

 

 

 

 

 

Հոսքը

 

I-ներմուծման համար, E-արտահանման համար, R-վերաարտահանման համար

 

 

 

 

 

Տարին

 

Օրինակ, 1996 թ.

 

 

 

 

 

Ժամանակահատվածը

 

1 (հունվարի) - 12 (դեկտեմբերի)` ամիսների համար 31 (I եռամսյակ) - 34 (IV եռամսյակ)` եռամսյակների համար

 

 

 

 

 

Ծագման երկիրը

 

Այս դաշտն օգտագործվում է միայն ներմուծման և վերաարտահանման համար և մատնանշում է արտադրության (ծագման) երկիրը: Ծագման երկիրը պետք է կոդավորվի` օգտագործվելով կոդավորումը: Եթե օգտագործվում է այլ կոդավորում, խնդրվում է տրամադրել Ձեր կոդավորումից ISO-ին անցնելու ֆայլը: Այս դաշտն օգտագործվում է միայն ներմուծման, վերաարտահանման համար և մատնանշում է արտադրության (ծագման) երկիրը (ստորև տես` 1-ին և 12-րդ օրինակները):

 

 

 

 

 

Նշանակման երկիրը

 

Այս դաշտն օգտագործվում է միայն արտահանման և վերաարտահանման համար: Նշանակման երկիրը պետք է կոդավորվի` օգտագործելով ISO կոդավորումը: Եթե օգտագործվում է այլ կոդավորում, խնդրվում է տրամադրել Ձեր կոդավորումից ISO-ին անցնելու ֆայլը: (Ստորև տես` 1-ին և 2-րդ օրինակները):

 

 

 

 

 

Ապրանքի կոդը

 

Ապրանքի ազգային կոդը վերցված է Ապրանքի նկարագրման և կոդավորման հարմոնիզացված համակարգից (ՀՀ): Շատ երկրներ օգտագործում են Համակցված անվանացանկի (ՀԱ) կոդավորում, որը ՀՀ-ի ընդլայնումն է:

 

 

 

 

 

Ծավալը

 

Առևտրի ծավալը ԱՄՆ դոլարով կամ եվրոյով (խնդրվում է նշել Ձեր ընտրությունն ուղեկից նամակում):

 

 

 

 

 

Առաջին քանակական թիվը

 

Առաջին և երկրորդ քանակական թվեր. այս երկու դաշտերը ցույց են տալիս ներմուծված, արտահանված կամ վերաարտահանված ապրանքների քանակությունը, սովորաբար օգտագործվում է միայն մեկ քանակական թիվ, սակայն, որոշ դեպքերում` երկուսը: Եթե առկա են միջազգային առաջարկություններ: Տես` 3-րդ օրինակ, ստորև:

 

 

 

 

 

Առաջին քանակական միավորը

 

Այս դաշտը ցույց է տալիս այն միավորը, որով արտահայտված է առաջին քանակական թիվը: Այստեղ նախընտրելի է օգտագործել ISO կոդավորումը (կգ, լիտր և այլն): Եթե օգտագործվում է ազգային կոդավորումը, խնդրվում է տրամադրել ֆայլ բացատրություններով: Տես` 3-րդ օրինակը, ստորև:

 

 

 

 

 

Երկրորդ քանակական թիվը

 

Եթե առկա է այս դաշտը, այն ցույց է տալիս ներմուծվող, արտահանվող և վերաարտահանվող ապրանքների քանակությունը` արտահայտված երկրորդ քանակական միավորով, սովորաբար օգտագործվում է միայն մեկ քանակական թիվ, սակայն որոշ դեպքերում` երկուսը: Դա միշտ լուծվում է ազգային մակարդակով, անգամ, եթե առկա են միջազգային առաջարկություններ: (Ստորև տես` 3-րդ օրինակը):

 

 

 

 

 

Երկրորդ քանակական միավորը

 

Եթե առկա է երկրորդ քանակական թիվը, այս դաշտը ցույց է տալիս այն միավորը, որով արտահայտված է երկրորդ քանակական թիվը: Այստեղ նախընտրելի է օգտագործել ISO կոդավորումը (կգ, լիտր և այլն): Եթե օգտագործվում է ազգային կոդավորում, խնդրվում է տրամադրել ֆայլ բացատրություններով: (Ստորև տես` 3-րդ օրինակը):

 

Օրինակներ

 

● Օրինակ 1

- Հոսք = R (վերաարտահանում)

- Ծագման երկիր = FI

- Նշանակման երկիր = DE

Նշանակում է ֆիննական ծագում ունեցող ապրանքների վերաարտահանում Գերմանիա:

 

● Օրինակ 2

 

- Հոսք =E (արտահանում)

- Ծագման երկիր = (դատարկ դաշտը նշանակում է, որ ապրանքի ծագման երկիրը ձերն է)

- Նշանակման երկիր = DE

Նշանակում է ապրանքի սովորական արտահանում ձեր երկրից Գերմանիա:

 

● Օրինակ 3. քանակություն ԵՄ առևտրում`

 

- «Կարտոֆիլի» համար օգտագործվում է միայն առաջին քանակական թիվը` կգ,

- «Կենդանի կենդանիների» համար առաջին քանակական միավորը կգ է, և երկրորդ քանակական միավորը` կետերի թիվը,

- «Գինիների» և այլ ալկոհոլային խմիչքների համար առաջին քանակական միավորը կգ է, և երկրորդ քանակական միավորը` լիտր: Սակայն, «Ոգելից ալկոհոլային խմիչքների» համար երկրորդ քանակական միավորը լիտր է` զուտ (100%) ալկոհոլով:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 10-ից: