ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 5-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1-ԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 388-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.09.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.09.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

09 սեպտեմբերի 2025 թ.

N 388-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 5-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1-ԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի սեպտեմբերի 5-ի N 3649-Ա որոշումը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը (կցվում է)։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. սեպտեմբերի 9

Երևան

 

ՕՐԱԿԱՐԳ

 

1. Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)

3. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)

4. Գ. Նժդեհի փողոցի հ.23/4 հասցեում գտնվող՝ սեփականության իրավունքով Կարեն Սահակյանին պատկանող հողամասը Արտաշատի խճուղու հ.63 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)

5. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)

6. «Երևանի հ.104 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

7. Երևան քաղաքում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման 2026 թվականի բնապահպանական ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

8. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոց 3-րդ նրբանցք հ.4/1 հասցեում բնակելի թաղամասի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

9. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան փողոց հ.111/7 հասցեում ֆուտբոլի դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

10. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոց հ.70/2 հասցեում հասարակական նշանակության շինության՝ մեծածախ առևտրի կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

11. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 25 հասցեում պահեստային շինության (անգար) կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

12. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոց հ.54/12-54/9 հասցեում հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

13. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոց 5-րդ նրբանցք հ.13/7 հասցեում օգտագործված յուղերի և քսայուղերի վերամշակման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

14. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոց հ.6/3 և 8 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի և ավտոհանգրվանային մասնաշենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

15. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոց հ. 27/18, 27/19 և 29/4 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

16. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

17. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

18. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

19. Երևան քաղաքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

20. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

21. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին:

22. Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Չզեկուցվող)

23. Երևան քաղաքի վարչական տարածքում ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություն ներդնելու, միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարը վճարելու եղանակը և տրանսպորտային միջոցում վավերացնելու կարգը սահմանելու մասին: (Չզեկուցվող)

24. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)

25. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 266-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)

26. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 265-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: (Չզեկուցվող)

27. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

28. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին: (Զեկուցվող)

29. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 266-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Զեկուցվող)