ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐԻՆ ԲԵՐԴԻ ՓՈՂՈՑ 5-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ. 13/7 ՀԱՍՑԵՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՔՍԱՅՈՒՂԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 400-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.09.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.09.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

09 սեպտեմբերի 2025 թ.

N 400-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐԻՆ ԲԵՐԴԻ ՓՈՂՈՑ 5-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ. 13/7 ՀԱՍՑԵՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՔՍԱՅՈՒՂԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. «ՋԻ ՎԻ ԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոց 5-րդ նրբանցք հ. 13/7 հասցեում օգտագործված յուղերի և քսայուղերի վերամշակման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. սեպտեմբերի 9

Երևան