ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
09 սեպտեմբերի 2025 թ. |
N 397-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑ Հ. 70/2 ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ՝ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Վահե Կարապետյանի լիազոր անձ Արմեն Գագիկյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոց հ.70/2 հասցեում հասարակական նշանակության շինության՝ մեծածախ առևտրի կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. սեպտեմբերի 9 Երևան |