ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 116-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.09.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» սեպտեմբեր 2025 թ.

N 116-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման նպատակով մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված հիվանդությամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

03.09.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«03» սեպտեմբեր 2025 թվականի

N 116-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

A15-A19

Տուբերկուլոզ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Մարդու իմունային անբավարարության վիրուսով (այսուհետ` ՄԻԱՎ) հարուցված հիվանդությամբ ապրող մարդիկ՝ անկախ տարիքից և CD4 բջիջների քանակից, կլիկական, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ մանրակրկիտ հետազոտությունից հետո:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Թոքաբան (Ֆթիզիատր), վարակաբան, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, թերապևտ

8)

Գանգատներ

Տուբերկուլոզին բնորոշ գանգատներից առնվազն մեկի (հազ, տենդ, քաշի կորուստ, գիշերային քրտնարտադրություն) առկայություն կամ բացակայություն

9)

Անամնեզ

ա. շփում կոնտակտավոր դեղազգայուն տուբերկուլոզով պացիենտի հետ,

բ. անհրաժեշտ է պարզել ալերգիայի կամ հայտնի գերզգայունության առկայությունը հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ (Իզոնիազիդ, Ռիֆամպիցին, Ռիֆաբուտին կամ Ռիֆապենտին), հղիության կարգավիճակը կամ կիրառված հակաբեղմնավորիչ միջոցները, գնահատել ուղեկցող հիվանդությունների առկայությունը (օրինակ՝ թերսնուցում, շաքարային դիաբետ, վիրուսային հեպատիտ), գրանցել պացիենտի կողմից ընդունվող դեղերը, հատկապես հակաառիթմիկ դեղեր, հակամակարդիչներ, հակաբեղմնավորիչներ, հակացնցումային, հոգեմետ դեղեր, հակադեպրեսանտներ, բարբիտուրատներ, բենզոդիազեպիններ, բետա-պաշարիչներ, սրտային գլիկոզիդներ, սուլֆոնիլուրիլներ, հեպատիտ Ց-ի և Բ-ի բուժման համար օգտագործվող հակավիրուսային դեղեր և կալցիումի պաշարիչներ, որոնք կարող են փոխազդել Ռիֆամպիցինի և Ռիֆապենտինի հետ: Գրանցել պացիենտի կողմից ընդունվող հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղերը,

գ. տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման (այսուհետ` ՏԿԲ) հնարավոր հակացուցումների առկայությունը, ինչպիսիք են ակտիվ հեպատիտը (սուր կամ քրոնիկ), տրանսամինազների մակարդակի բարձրացումը, ալկոհոլի չարաշահումը և ծայրամասային նեյրոպաթիայի ախտանիշները,

դ. գրանցել նախկինում տուբերկուլոզի բուժման պատմությունը

10)

Զննման արդյունք/Ցուցում

Տուբերկուլոզին բնորոշ ախտանիշների բացակայություն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատված մոլեկուլային արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունք, ճառագայթային ախտորոշիչ հետազոտության արդյունքների շեղումների բացակայություն (անհրաժեշտության դեպքում նաև համակարգչային շերտագրության փոփոխությունների բացակայություն, 15 տարեկանից բարձր անձանց մոտ համակարգչային օգնությամբ հայտնաբերում (ՀՕՀ)՝ մասնագիտացված արհեստական բանականությամբ ծրագրաշարի օգտագործմամբ կրծքավանդակի ճառագայթային ախտորոշիչ հետազոտության փոփոխությունների բացակայություն), C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակ՝ < 5 մգ/լ սահմանաչափով, LAM (ԼԱՄ) թեստի բացասական արդյունք, տուբերկուլինի մաշկային թեստի (ՏՄԹ) կամ գամմա-ինտերֆերոնի արտազատման փորձի (ԳԻԱՓ) բացասական կամ դրական արդյունք:

11)

Հոսպիտալացման ցուցում

Դեղերի կողմնակի անցանկալի երևույթների առկայության դեպքում

 

3. ՏԿԲ-ն սահմանվում է որպես ակտիվ տուբերկուլոզի զարգացումը կանխելու միջոց՝ ՄԻԱՎ-ով ապրող երեխաների, դեռահասների և մեծահասակների շրջանում:

4. ՏԿԲ-ն ներառում է միջամտությունների ամբողջական փաթեթ՝ բացահայտել և թեստավորել այն անձանց, ովքեր պետք է թեստավորվեն, որից հետո գնահատել և արդյունավետ ու անվտանգ բուժում տրամադրել այնպես, որ բուժումը սկսողների մեծամասնությունն այն ավարտի առանց անցանկալի երևույթների կամ դրանց նվազագույն ռիսկով: ՏԿԲ-ն ներառում է նաև գործընթացի մշտադիտարկում և գնահատում:

5. ՏԿԲ-ն իրականացվում է.

1) ՄԻԱՎ-ով ապրող չափահասներին և դեռահասներին, ովքեր ունեն անհայտ կամ ՏՄԹ-ի կամ ԳԻԱՓ-ի դրական արդյունք և ակտիվ տուբերկուլոզը բացառված է: Նման անձանց պետք է տրամադրվի ՏԿԲ՝ անկախ իմունային ճնշվածության աստիճանից։ Այն տրամադրվում է նաև ՀՌՎ բուժում ստացող պացիենտներին և ՄԻԱՎ-ով ապրող հղիներին:

2) ՄԻԱՎ-ով ապրող անձանց, ովքեր սերտ շփում են ունեցել թոքային դեղազգայուն տուբերկուլոզի դեպքի հետ, բայց ակտիվ տուբերկուլոզը բացառված է: Նման դեպքերում անհրաժեշտ է բուժումը ստանալ տուբերկուլոզի վարակի դեմ՝ անկախ ՏՄԹ-ի կամ ԳԻԱՓ-ի արդյունքներից.

3) ՄԻԱՎ-ով ապրող 12 ամսականից բարձր տարիքի երեխաներին, որոնց մոտ բացառված է ակտիվ տուբերկուլոզի առկայությունը: Նման դեպքում անհրաժեշտ է իրականացնել ՏԿԲ անկախ տուբերկուլոզով դեպքի հետ շփումներից.

4) ՄԻԱՎ-ով ապրող մինչև 12 ամսական երեխաներին, որոնց մոտ բացառված է ակտիվ տուբերկուլոզի առկայությունը, Նման դեպքում անհրաժեշտ է իրականացնել ՏԿԲ, եթե առկա է դեղազգայուն տուբերկուլոզով դեպքի հետ շփում:

6․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի.

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թոքաբան (ֆթիզիատր)

0.3

0.3

2)

Վարակաբան

1.0

1.0

3)

Ընտանեկան բժիշկ

0.3

0.3

4)

Մանկաբույժ

0.3

0.3

 

7․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված՝

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը.

2) ուղեկցող հիվանդությունների կամ բարդությունների զարգացման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան մասնագետի խորհրդատվություն կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության:

8․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

 Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Տուբերկուլինի մաշկային թեստ կամ ԱՀԿ-ի կողմից հաստատված այլ մաշկային թեստ

1.0

-

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Գամմա ինտերֆերոնի արտազատման փորձ

1.0

-

Շեղումների հայտնաբերում

3)

Առկա չէ

Խորխի մանրէաբանական հետազոտություն մոլեկուլային մեթոդով՝ տուբերկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով (Գեն-Էքսպերտ)

1.0

-

Բացասական արդյունք

4)

Առկա չէ

Մեզի լիպոարաբինոմաննան (ԼԱՄ) թեստ*

 0.3

-

Բացասական արդյունք

5)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` էրիթրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ) որոշմամբ

1.0

0.02

Ախտաբանական շեղումների հայտնաբերում

6)

Առկա չէ

Կրեատինինի որոշում

1.0

0.02

Ախտաբանական շեղումների հայտնաբերում: Շեղումների բացակայության դեպքում, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով, հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ երիկամային հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում

7)

Առկա չէ

Միզանյութի որոշում

1.0

0.02

8)

Առկա չէ

Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ) որոշում

1.0

0.02

Պաթոլոգիական շեղումների հայտնաբերում: Շեղումների բացակայության դեպքում, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով, հաջորդ ստուգումը կատարվում է 3 շաբաթ անց և բուժման վերջում, ինչպես նաև կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում

9)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ)

որոշում

1.0

0.02

10)

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբին՝ ֆրակցիաներով

1.0

0.02

Պաթոլոգիական շեղումների հայտնաբերում: Շեղումների բացակայության դեպքում, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով, հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում

11)

Առկա չէ

Արյան մեջ գլյուկոզի որոշում

1.0

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Շեղումների առկայության դեպքում, անհրաժեշտ է պարզել պատճառը

12)

Առկա չէ

Ընդհանուր սպիտակուցի որոշում

1.0

0.02

13)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն մանրադիտակով

1.0

0.02

14)

Առկա չէ

 C ռեակտիվ սպիտակուցի որոշում

1.0

0.02

15)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Բ-ի վիրուսի մակերեսային հակածնի (HbsAg) հայտնաբերման թեստ

1.0

0.02

Հեպատիտ Բ-ով վարակվածության գնահատում

16)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Ց-ի վիրուսի հանդեպ (հակա-HCV) հակամարմինների հայտնաբերման թեստ

1.0

0.02

Հեպատիտ Ց-ով վարակվածության գնահատում

17)

Առկա չէ

Հեպատիտ Ց-ի որոշում ՊՇՌ թեստի միջոցով

0.03

0.006

Հեպատիտ Ց-ի ախտորոշում

 

Գործիքային հետազոտություններ

18)

Առկա չէ

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)

1.0

0.2

Որովայնի խոռոչի և ներքին օրգանների վիճակի գնահատում

19)

Առկա չէ

Ռենտգենաբանական հետազոտություն

1.0

0.2

Շեղումներ չեն հայտնաբերվում

20)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

1.0

1.0

21)

Առկա չէ

Էխոսրտագրություն

0.3

0.3

22)

Առկա չէ

Խորխի ինդուկցիա

0.1

0.1

Ախտաբանական շեղումների հայտնաբերում

23)

Առկա չէ

Բրոնխոսկոպիա

0.1

0.1

Շեղումներ չեն հայտնաբերվում

 

9․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված`

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը.

2) * նշանակվում և իրականացվում է CD4+≤200 բջիջ/մլ (հիվանդանոցային), կամ≤100 բջիջ/մլ (արտահիվանդանոցային) պացիենտներին կամ ցանկացած CD4 բջիջների քանակ կամ անհայտ քանակ՝ ծանր վիճակով պացիենտներին:

10․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանում

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախականու-թյուն

Միջին օրական չափաքանակ (ըստ քաշի)

Բուժման կուրսի միջին ժամանակա

հատված (ամիս)

Դեղերի ընդունման օրերի թիվ շաբաթվա ընթացքում

Հակատուբերկուլոզային դեղեր

1)

Իզոնիազիդ 300 մգ

դեղահատ

0.8

0.5- 3

3-6

7 օր/շաբաթական մեկ անգամ

2)

Իզոնիազիդ 100 մգ

դեղահատ

0,9

0.5- 5

3-6

7 օր/շաբաթական մեկ անգամ

3)

Ռիֆապենտին 150 մգ

դեղահատ

0.1

2-3

3

շաբաթական մեկ անգամ

4)

Իզոնիազիդ 50մգ

Ռիֆամպիցին 75մգ

Դեղահատ

0.1

1-2

3

7 օր

5)

Իզոնիազիդ 75մգ

Ռիֆամպիցին 150մգ

դեղահատ

0.1

1-2

3

7 օր

6)

Ռիֆապենտին 300 մգ

դեղահատ

0.1

2-3

3

7 օր/շաբաթական մեկ անգամ

7)

Ռիֆամպիցին 150 մգ

դեղահատ

0.1

0.5-4

4

7 օր

8)

Իզոնիազիդ 300 մգ

Պիրիդոքսին 25 մգ

Կո-տրիմաքսազոն 960 մգ

դեղահատ

0.1

0.5-1.25

6

7 օր

Ախտանշանային բուժում

9)

Պիրիդօքսին 50մգ

դեղահատ

1,0

3-6

3-6

6-7

 

11․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.

3) hակատուբերկուլոզային դեղերի դեղաչափերը որոշվում են ըստ կգ/քաշի ` ԱՀԿ ստանդարտներին համապատասխան:

12․ Սույն հավելվածի Ձև 5–ով սահմանվում են ՏԿԲ ռեժիմները․

 

Ձև 5

 

 Հ/Հ

Կանխարգելիչ բուժման ռեժիմ

Նշանակման ցուցում

Բուժման տևողություն

(ամիս)

Մեկնաբանություններ

1)

6H

ՄԻԱՎ-ով ապրող մարդ

6

ա. Իզոնիազիդը տրվում է ամեն օր վեց ամսվա ընթացքում,

բ. ԱՀԿ խիստ անհրաժեշտ առաջարկություն` ազդեցության գնահատականների միջինից մինչև բարձր վստահություն,

2)

3HP

ՄԻԱՎ-ով ապրող մարդ

3

ա. այլընտրանքային ռեժիմ: Ռեժիմը նախատեսված է 2 տարեկանից մեծ երեխաների, դեռահասների և մեծահասակների համար, որոնք հակացուցում չունեն Իզոնիազիդի և/կամ Ռիֆապենտինի նկատմամբ: Տրվում է շաբաթական մեկ անգամ` 3 ամսվա ընթացքում,

բ. Ռիֆամիցինները ինդուկցում են որոշակի ցիտոքրոմ P-450 ֆերմենտներ և, հետևաբար, կարող են խանգարել այս նյութափոխանակության ուղուց կախված դեղերի գործունեությանը՝ արագացնելով դրանց արտազատումը: Այս դեղերի թվում են հակացնցումային դեղերը, հակաառիթմիկ դեղերը, քինինները, հակամակարդիչները, հակասնկային դեղերը, կորտիկոստերոիդները, ցիկլոսպորիններըը, ֆտորքինոլոնները և այլ հակամանրէային դեղերը, հիպոգլիկեմիկ դեղերը, մեթադոնը: Հետևաբար, այս դեղերից պետք է խուսափել ռիֆապենտին պարունակող ռեժիմներ ընդունելիս, կամ դրանց դեղաչափերը պետք է ճշգրտվեն,

գ. հակացուցված է որոշ հակամակարդիչների, հեպատիտ Ց-ի և Բ-ի բուժման համար օգտագործվող հակավիրուսային, հակաթրոմբոցիտային և հակաբեղմնավորիչ դեղերիի հետ,

դ. հակացուցված է բոլոր պրոթեազա ինհիբիտորների, Դարունավիրի, Նեվիրապինի, Դորավիրինի, էտրավիրինի, Տենոֆովիր Ալաֆենամիդի հետ օգտագործումը,

ե. ԱՀԿ խիստ անհրաժեշտ առաջարկություն` ազդեցության գնահատականների միջինից մինչև բարձր վստահություն:

3)

3HR

ՄԻԱՎ-ով ապրող մարդ

3

ա. այլընտրանքային ռեժիմ: Ռեժիմը նախատեսված է 15 տարեկանից փոքր երեխաներին, որպես ալտերնատիվ 6 ամիս Իզոնիազիդին` բարձր տուբերկուլոզ հիվանդացույթուն ունեցող երկրներում,

բ. դեղերըը տրվում է ամեն օր,

գ. առկա է միայն մեկ հետազոտություն և ապացուցողականության ցածր աստիճան, սակայն հանդիսանում է այլընտրանք, եթե այլ ավելի բարձր ապացուցողականություն ունեցող ռեժիմները հնարավոր չէ օգտագործել: Հաշվի առնել Ռիֆամիցինների փոխազդեցությունը այլ դեղերի հետ:

4)

4R

ՄԻԱՎ-ով ապրող մարդ

4

ա. այլընտրանքային ռեժիմ: Դեղերը տրվում է ամեն օր,

բ. ապացուցողականության ցածր աստիճան, սակայն հանդիսանում է այլընտրանք, եթե այլ ավելի բարձր ապացուցողականություն ունեցող ռեժիմները հնարավոր չէ օգտագործել: Հաշվի առնել Ռիֆամիցինների փոխազդեցությունը այլ դեղերի հետ,

գ. ԱՀԿ պայմանական առաջարկություն` ազդեցության գնահատականների ցածրից մինչև միջին վստահություն:

5)

1HP

ՄԻԱՎ-ով ապրող մարդ

1

ա. այլընտրանքային ռեժիմ: Նախատեսված է 13 տարեկանից բարձր կոնտակտավորների համար, որոնք ապրում են ՄԻԱՎ-ով: Դեղերը տրվում է ամեն օր,

բ. ապացուցողականության ցածր աստիճան, սակայն հանդիսանում է այլընտրանք, եթե այլ ավելի բարձր ապացուցողականություն ունեցող ռեժիմները հնարավոր չէ օգտագործել: Հաշվի առնել Ռիֆամիցինների փոխազդեցությունը այլ դեղերիի հետ,

գ. ԱՀԿ պայմանական առաջարկություն`, ազդեցության գնահատականների ցածրից մինչև միջին վստահություն:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանով հաստատված տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց` https://moh.am/uploads/2278.pdf:

2. Առողջապահության նախարարի 2025 թվականի մարտի 20-ի թիվ 34-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվ` https://www.arlis.am/hy/acts/204730/latest:

3. Առողջապահության նախարարի 2023 մարտի 21-ի թիվ 1421-Լ հրամանով հաստատված մարդու իմունային անբավարարության վիրուս/տուբերկուլոզ համակցված վարակով պացիենտների վարման կլինիկական ուղեցույց` https://moh.am/uploads/1421%20(002).pdf:

4. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 1: prevention – tuberculosis preventive treatment, second edition. Geneva: World Health Organization; 2024 /ԱՀԿ համակցված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ, Մոդուլ 1․ կանխարգելում – տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում, երկրորդ հրատարակություն։ Ժնև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2024թ։

5. Swindells S, Ramchandani R, Gupta A, Benson CA, Leon-Cruz J et al. One month of rifapentine plusisoniazid to prevent HIV-related tuberculosis, N Engl J Med. 2019;380(11):1001–11. doi:10.1056/NEJMoa1806808./Սվինդելս Ս․, Ռամչանդանի Ռ․, Գուպտա Ա․, Բենսոն Կ․Ա․, Լեոն-Կրուս Ջ․ և այլք։ Մեկամսյա ռիֆապենտինի և իզոնիազիդի համակցված կիրառումը՝ ՄԻԱՎ-ի հետ կապված տուբերկուլյոզի կանխարգելման համար։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր (N Engl J Med), 2019; 380(11):1001–1011։ doi:10.1056/NEJMoa1806808։

6. Martinson NA, Barnes GL, Moulton LH, Msandiwa R, Hausler H, Ram M et al. New regimens to prevent tuberculosis in adults with HIV infection. N Engl J Med. 2011;365(1):11–20. doi:10.1056/NEJMoa1005136./Մարտինսոն Ն․Ա․, Բարնս Գ․Լ․, Մոուլթոն Լ․Հ․, Մսանդիվա Ռ․, Հաուսլեր Հ․, Ռամ Մ․ և այլք։ Նոր սխեմաներ՝ ՄԻԱՎ վարակ ունեցող մեծահասակների մոտ տուբերկուլյոզի կանխարգելման համար։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր (N Engl J Med), 2011; 365(1):11–20։ doi:10.1056/NEJMoa1005136։

7. Sterling TR, Scott NA, Miro JM, Calvet G, La Rosa A, Infante R et al. Three months of weekly rifapentine and isoniazid for treatment of Mycobacterium tuberculosis infection in HIV-coinfected persons. AIDS. 2016;30(10):1607–15. doi:10.1097/QAD.0000000000001098. /Ստերլինգ Տ․Ռ․, Սքոթ Ն․Ա․, Միրո Խ․Մ․, Կալվետ Գ․, Լա Ռոսա Ա․, Ինֆանտե Ռ․ և այլք։ Երեք ամիս՝ շաբաթական ռիֆապենտին և իզոնիազիդ՝ Mycobacterium tuberculosis-ի վարակի բուժման համար ՄԻԱՎ-ով համավարակված անձանց շրջանում։ AIDS (ՁԻԱՀ), 2016; 30(10):1607–1615։ doi:10.1097/QAD.0000000000001098։

8. Gupta A, Montepiedra G, Aaron L, Theron G, McCarthy K, Bradford S et al. Isoniazid preventive therapy in HIV-infected pregnant and postpartum women. N Engl J Med. 2019;381(14):1333–46. doi:10.1056/NEJMoa1813060./Գուպտա Ա․, Մոնտեպիեդրա Գ․, Աարոն Լ․, Տերոն Գ․, ՄքՔարթի Կ․, Բրեդֆորդ Ս․ և այլք։ Իզոնիազիդի կանխարգելիչ բուժում՝ ՄԻԱՎ վարակված հղի և հետծննդյան կանանց մոտ։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր (N Engl J Med), 2019; 381(14):1333–1346։ doi:10.1056/NEJMoa1813060։

9. Kalk EK, Heekes A, Mehta U, de Waal R, Jacob N, Cohen K et al. Programmatic review of safety and effectiveness of isoniazid preventive therapy in HIV-infected pregnant women on ART in routine care. Reprod Toxicol. 2018;80:155. doi:10.1093/cid/ciz1224./Կալկ Ե․Կ․, Հիքս Ա․, Մեհթա Ու․, դե Վաալ Ռ․, Ջեյքոբ Ն․, Քոհեն Ք․ և այլք։ Ծրագրային վերանայում՝ իզոնիազիդի կանխարգելիչ բուժման անվտանգությունն ու արդյունավետությունը՝ ՄԻԱՎ վարակված հղի կանանց շրջանում, ովքեր ստանում են ԱԲԹ սովորական պայմաններում։ Վերարտադրողական թունաբանություն (Reprod Toxicol), 2018; 80:155։ doi:10.1093/cid/ciz1224։

10. Salazar-Austin N, Cohn S, Lala S, Waja Z, Dooley KE, Hoffmann CJ et al. Isoniazid preventive therapy and pregnancy outcomes in HIV-infected women in the Tshepiso cohort. Clin Infect Dis. 2019;ciz1024. doi:10.1093/cid/ciz1024./Սալազար-Օսթին Ն․, Կոեն Ս․, Լալա Ս․, Վաջա Զ․, Դուլեյ Ք․Ե․, Հոֆման Ս․Ջ․ և այլք։ Իզոնիազիդի կանխարգելիչ բուժումը և հղիության ելքերը՝ ՄԻԱՎ վարակված կանանց մոտ Tshepiso խմբում։ Վարակիչ հիվանդություններ կլինիկական ամսագիր (Clin Infect Dis), 2019; ciz1024։ doi:10.1093/cid/ciz1024։

11. Taylor AW, Mosimaneotsile B, Mathebula U, Mathoma A, Moathlodi R, Theebetsile I et al. Pregnancy outcomes in HIV-infected women receiving long-term isoniazid prophylaxis for tuberculosis and antiretroviral therapy. Infect Dis Obstet Gynecol. 2013;2013:1–5. doi:10.1155/2013/195637./Թեյլոր Ա․Վ․, Մոսիմանեոցիլե Բ․, Մատեբուլա Ու․, Մաթոմա Ա․, Մոաթլոդի Ռ․, Թիբեցիլե Ի․ և այլք։ Հղիության ելքերը՝ ՄԻԱՎ վարակված կանանց մոտ, ովքեր երկարաժամկետ ստանում են իզոնիազիդի կանխարգելիչ բուժում տուբերկուլյոզի և հակառետրովիրուսային թերապիայի համակցմամբ։ Վարակիչ հիվանդություններ՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա (Infect Dis Obstet Gynecol), 2013; 2013:1–5։ doi:10.1155/2013/195637։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան