ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3617-Ա |
«03» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ Հ. 39/37 ՇԵՆՔԻ Հ.Հ. 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՋԱՍԹ ԴԻՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Տարոն Ավետիսյանի դիմումը՝ Մոլդովական փողոց հ.39/37 շենքի, սեփականության իրավունքով «ՋԱՍԹ ԴԻՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ին պատկանող հ.հ.10,11,12,13,14,15,16,17,18,19,20 ավտոկայանա-տեղիների (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.31032025-01-0318, հ.31032025-01-0316, հ.31032025-01-0315, հ.31032025-01-0320, հ.31032025-01-0323, հ.31032025-01-0326, հ.31032025-01-0333, հ.31032025-01-0336, հ.31032025-01-0338, հ.31032025-01-0339, հ.31032025-01-0340 վկայականները) գործառական նշանակությունները հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025 թվականի հուլիսի 23-ի հ.Դ-73825-25 եզրակացությունը.
1. Նոր Նորք վարչական շրջանի, Մոլդովական փողոց հ.39/37 շենքի, սեփականության իրավունքով «ՋԱՍԹ ԴԻՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ին պատկանող հ.հ.10,11,12,13,14,15,16,17,18,19,20 ավտոկայանատեղիների գործառական նշանակու-թյունները, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|