ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3613-Ա |
«03» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ Հ.01/18-07/2-Ն/36674-1116 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Անետա Բաբայանի 11.07.2025թ. հ.Ն/38433-25 զեկուցագիրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.ՈՆ/3598-25 զեկուցագիրը`
1. Երևանի քաղաքապետի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 27-ին տրված հ.01/18-07/2-Ն/36674-1116 նախագծման թույլտվության 9.3-րդ կետում` «Պահպանել մասնաշենքերի առկա հարկայնությունը» բառերը փոխարինել «Վերակառուցվող մասնաշենքերը նախագծել մինչև երկու հարկանի` կից գոյություն ունեցող բարձրությանը հավասար» բառերով:
2. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է 2022 թվականի դեկտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
| Տ. Ավինյան |