ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 594-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 677-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 677-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայնախագիծ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01503291) 2025 թվականի օգոստոսի 7-ին կնքված N 146/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակելի տների կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում երկրաբանական հետազոտության աշխատանքների իրականացում` 3,335,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՄՄՄ Ֆեմըլի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02273229) 2025 թվականի օգոստոսի 7-ին կնքված N 147/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ընկերակցության «Ավեդիսյան» դպրոցի պատուհանների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում` 2,346,880 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սիվիտա ԷյԷմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01557607) 2025 թվականի օգոստոսի 7-ին կնքված N 148/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Երեխաների հովանավորության» միջոցառման արդյունավետության ու ազդեցության գնահատման աշխատանքների իրականացում` 5,094,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
09.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |