ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3602-Ա |
«02» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ, ՉՀԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՆԱԽԱՎՃԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 21-ին կայացած նիստի արձանագրությունները, ղեկավարվելով հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 5-րդ գլխով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի h.259-Ն որոշմամբ.
1. 2025 թվականի օգոստոսի 27-ին կայացած հողամասի աճուրդային վաճառքի հաղթողներին տրամադրել հողամասեր՝ համաձայն սույն որոշման հ.հ.1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 հավելվածների:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարների /սահմանված ժամկետում ու կարգով/ վճարումները կատարելուց հետո, աճուրդում հաղթողների հետ կնքել հողամասի օտարման պայմանագրեր և հողամասի փոխանցման (հանձնման և ընդունման) ակտեր:
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետին՝ 2025 թվականի օգոստոսի 27-ին կայացած հողամասերի աճուրդային վաճառքին մասնակցած և չհաղթած մասնակցին վերադարձնել Երևանի քաղաքապետարանի 900015211411 հ/հ վճարված նախավճարը` համաձայն սույն որոշման հ.14 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշման 2-րդ կետով նշված պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.
2) պետական գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդների կողմից:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ֆինանսական վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |