ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3599-Ա |
«02» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի Հ. 2103-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի մայիսի 27-ի «Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի անհատական կազմը հաստատելու և Երևանի քաղաքապետի 2024 թվականի մարտի 13-ի հ. 950-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ. 2103-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի՝ «Մանուկ Սուքիասյան» բառերը փոխարինել «Արշակ Սարգսյան» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի ժ/պ Գ. Ղարիբյանի վրա:
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Մադաթյանը:
| Տ. Ավինյան |