ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 1995 թ. N 41
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 140 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սևանա լճում ձկան պաշարների խիստ նվազման պատճառով Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության համակարգի ձեռնարկությունների կողմից 1994 թվականի հունիսի 7-ից ձկան պետական որսի դադարեցման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի մասին» N 140 որոշման N 2 հավելվածի «Ձուկ, ձկնամթերք» տողում «2881» և «2081» թվերը համապատասխանաբար փոխարինել «2286» և «1486» թվերով, իսկ նույն որոշման N 2-6 հավելվածի «Ձուկ» տողում «2641» և «2081» թվերը` «2046» և «1486» թվերով:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |