ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3565-Ա |
«29» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ծովինար Բասեյանի դիմումը` Արմենակյան /Ամառանոցային/ փողոցի հ.28 և հ.28/1 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 600.0քմ մակերեսով հողամասից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19072017-01-0189 և հ.15042014-01-0028 վկայականներ) 275.0քմ մակերեսով մասն առանձնացնելու, գործառնական նշանակությունը փոխելու, բնակելի տնից՝ 3.3քմ և առևտրի սրահից՝ 21.1քմ մակերեսով մասերն առանձնացնելու, գործառական նշանակությունները փոխելու և հասցե տրամադրելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ բնակելի կառուցապատման գոտում:
Քննարկվող հողամասը՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 5-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն, 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն, 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» հ.88, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-73032-25 և Դ-88100-25 եզրակացությունները.
1. Արմենակյան /Ամառանոցային/ փողոցի հ.28 հասցեում գտնվող առևտրի սրահի՝ 21.1քմ մակերեսով մասի գործառական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման և նույն հասցեի բնակելի տան՝ 3.3քմ մակերեսով մասի գործառական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման:
2. Արմենակյան /Ամառանոցային/ փողոցի հ.28 հասցեում գտնվող 600.0քմ մակերեսով հողամասի 275.0քմ մակերեսով մասի գործառնական նշանակությունն /օգտագործման նպատակը/ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ սահմանել հասարակական կառուցապատման:
3. Արմենակյան /Ամառանոցային/ փողոցի հ.28 հասցեում գտնվող, Ծովինար Բասեյանին պատկանող, Ա/Ձ Արայիկ Հակոբյանի կողմից 08.07.2025թ. կազմված շինությունների բաժանման հատակագծով առանձնացվող՝ 566.8քմ մակերեսով առևտրի սրահին և դրա զբաղեցրած 275.0քմ մակերեսով հողամասին տրամադրել «Արմենակյան փողոց, հ.28/2» հասցեն:
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարին:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված հողամասի և շինությունների գործառնական և գործառական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
6. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա։
9. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|