ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3564-Ա |
«29» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Արեստակես Տերչանյանի 2025 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-82989-25 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվում է վարչարարություն:
Դիմումի առարկայի քննության և դիմումատուի կողմից նշված փաստական հանգամանքների կապակցությամբ լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով 2025 թվականի օգոստոսի 22-ին, ժամը 15:00-ին հրավիրվել են լսումներ:
Վարչարարության շրջանակներում՝ 2025 թվականի օգոստոսի 22-ին հրավիրված լսումների ընթացքում Արեստակես Տերչանյանը միջնորդել է տրամադրել ժամանակ՝ լրացուցիչ ապացույց ներկայացնելու նպատակով, ինչի կապակցությամբ լսումները հետաձգվել և հրավիրվել են 2025 թվականի սեպտեմբերի 3-ին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե` գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով: Այդ դեպքում թույլատրվում է մինչև երկու անգամ երկարաձգում` հիշյալ ժամկետի պահպանմամբ:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2025 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-82989-25 դիմումի առարկայի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ ստանալ դիմումատուից, ինչով պայմանավորված վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Արեստակես Տերչանյանի 2025 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-82989-25 դիմումի հիման վրա իրականացվող վարչարարության ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 8-ը ներառյալ:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
| Տ. Ավինյան |