ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3559-Ա |
«29» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.30-3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կամո Բաղիշյանի, Խորեն Բաղիշյանի և Էլլա Բաղիշյանի (ՌԴ քաղաքացի, անձնագիր՝ 01 11 672914, տրված՝ 29.12.2011թ.) լիազորված անձ Կամո Բաղիշյանի դիմումը՝ Հաղթանակ տեղամասի հ.30-3 հասցեում գտնվող հողամասի (վարելահող) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 20.03.1995թ. հ.Ա021183 պետական ակտը, 2025 թվականի մարտի 12-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.հ.2408, 2411 և 2025 թվականի մարտի 14-ի հ.2529 վկայագրերը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 4826.7քմ, պետական ակտում ամրագրված` 5400.0քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող` 4826.7քմ մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 12-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1.1 կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.06.2025թ. հ.Դ-56225-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակ տեղամասի հ.30-3 հասցեում գտնվող հողամասի (վարելահող) սահմանները որոշվում են 4826.7քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք.
2) քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1.1 կետի համաձայն՝ եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցած գույքը դրա նկատմամբ սեփականության իրավունքը ծագելուց հետո առաջացած փաստական հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, ապա սեփականատերն այդ գույքը պետք է օտարի այդ հանգամանքի ի հայտ գալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |