ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3525-Ա |
«28» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի Հ.1434-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
1. Երևանի քաղաքապետի 2023 թվականի հունիսի 5-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.1434-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 4-րդ կետում` «(նույնականացման քարտ 004642641, տրված 011 կողմից, 19.06.2014թ,» բառերը փոխարինել «(նույնականացման քարտ 016174989, տրված 008 կողմից, 20.06.2024թ.,» բառերով.
2) Որոշման 5-րդ կետում` «քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով.
3) Որոշման 5-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել 30-օրյա` սույն որոշման ընդունման պահից։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |