ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3529-Ա |
«28» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի Հ.4648-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ի կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.08.2025թ. հ.20-Ել-63196 եզրակացությունը, քաղաքացի Վալերի Մարգարյանի 06.06.2024թ. հ.Դ-72555-24 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 18-ի «Լուկաշինի փողոցի հ.3/2 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Վալերի Հմայակի Մարգարյանի, Արփենիկ Անդրուշի Մարգարյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.4648-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրից, նախաբանից, 1-ին, 5-րդ կետերից հանել «Արփենիկ Անդրուշի Մարգարյանի» բառերը,
2) Որոշման նախաբանից հանել «Արփենիկ Անդրուշի Մարգարյանի (ծնված 18.02.1930թ.)» բառերը,
3) Որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 5-րդ կետերում «Հմայակի» բառը փոխարինել «Համայակի» բառով.
4) Որոշման նախաբանում «547քմ» բառը փոխարինել «441.5» բառով.
5) Որոշման նախաբանում և 1-ին կետում «501.1քմ» և «41.91քմ» բառերը փոխարինել համապատասխանաբար «501.1քմ-ից պահպանված 426.4քմ» և «15.1քմ» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|