ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3547-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.09.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.08.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3547-Ա

«29» օգոստոսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

29.08.2025 թ.

հ. 3547-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արտավազդ, Գագիկ Հակոբյաններ և Անուշ Առաքելյան

Ս. Լուկաշինի փողոց, հ.42

հողամաս

Արտավազդ, Գագիկ Հակոբյաններին և Անուշ Առաքելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ս. Լուկաշինի փողոցի հ.42 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.23052024-01-0231, սեփ. շին. 91.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 231.9քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ս. Լուկաշինի փողոց, հ.42/1

01013HUM5SXF

 

2

«ԵՎՐՈԹԵՐՄ» ՓԲԸ

Հ. Թևոսյան փողոց, հ.5

շինություն

«ԵՎՐՈԹԵՐՄ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Թևոսյան փողոցի հ.5 հասցեում գտնվող շինություններին /վկ. հ.07082025-01-0096/ տրամադրել հասցե՝ Հ. Թևոսյան փողոց, հ.103

010836HFKEM2

 

3

Սմբատ Պետրոսյան

Նոր Խարբերդի այգետարածք

հողամաս

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.07.2025թ. հ.4800 վկայագրով, Սմբատ Պետրոսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Խարբերդի այգետարածքում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Ձորի թաղամաս, 1-ին փողոց, հ.67/1

01113RV7SAUG

 

4

Արմեն Թադևոսյան

Դեմիրճյան փողոց, հ.33 շենք, հ.1ա

բնակարան

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 19.08.2025թ. հ.21891 վկայագրով, Արմեն Թադևոսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Դեմիրճյան փողոցի հ.33 շենքի հ.1ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Դ. Դեմիրճյան փողոց, հ.33 շենք, բն.1/1

01063FJRATJZ

 

5

Տիգրան Գալստյան /լիազորված անձ/

«ԲԱՅԱԶԵՏ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ

Ֆիրդուսի փողոց, հ.70 և Պ. Չայկովսկու փողոց, հ.34/2

հողամաս

«ԲԱՅԱԶԵՏ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ֆիրդուսի փողոցի հ.70 և Պ. Չայկովսկու փողոցի հ.34/2 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.04072025-01-0298 և հ.10062020-01-0107/, ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ա. Խանջյան փողոց, հ.9/9

01063JUJX5WC

 

6

Մանվել Երեմյան

Սևանի փողոց, 2-րդ նրբանցք, հ.29

բնակելի տուն

Անշարժ գույքի մասի նվիրատվության 05.05.2025թ. հ.3076 պայմանագրով, Մանվել Երեմյանին նվիրած՝ Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի հ.29 հասցեում գտնվող 46.9քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սևանի փողոց, 2-րդ նրբանցք, հ.29/1

01113SNXUZFT

 

7

Աստղիկ Հովհաննիսյան

/լիազորված անձ/

Էմիլ Մաթևոսյան

/սեփականատեր/

Սայաթ-Նովայի պողոտա, հ.33 շենք, հ.67

բնակարան

Էմիլ Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Սայաթ-Նովայի պողոտայի հ.33 շենքի հ.67 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.03122024-01-0115, ընդ. բաժ.2.3քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 63.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սայաթ-Նովայի պողոտա, հ.33 շենք, բն.67/1

01063LLZ5JAW

 

8

Սուրեն Բերբերյան և Արմեն Անտոնյան

Արշակունյաց պողոտա, հ.2/3 և 2/5

արտադրամաս

Սուրեն Բերբերյանին և Արմեն Անտոնյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Արշակունյաց պողոտայի հ.2/3 և 2/5 հասցեում գտնվող արտադրամասին /վկ. հ.19082025-01-0050/ տրամադրել հասցե՝ Արշակունյաց պողոտա, հ.2/5

010639LFSBUK

 

9

Գևորգ Ստեփանյան

Մոլդովական փողոց, հ.37/46 շենք, հ.46

բնակարան

Գևորգ Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, Մոլդովական փողոցի հ.37/46 շենքի հ.46 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.25082025-01-0278, ընդ. բաժն. 1.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 65.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մոլդովական փողոց, հ.37/46 շենք, բն.46/1

01083YDFLMZA

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան