ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3519-Ա |
«28» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Կարեն Պետրոսյան Պետրոսի» ԱՁ-ի ներկայացուցիչ Արման Քոչարյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «Կարեն Պետրոսյան Պետրոսի» ԱՁ-ին Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի օգոստոս ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի հ.54/1 և հ.17Ա, Ա. Բաբաջանյան փողոցի հ.55/1 և հ.2/15, Շիրակի փողոցի հ.10/1, Շերամի փողոցի հ.99, Հալաբյան փողոցի հ.31/1 և հ.9/1, Դավթաշենի 1-ին թաղամասի հ.21, Գ. Հասրաթյան փողոցի հ.4, Դ. Մալյան փողոցի հ.4, Արցախի պողոտայի հ.8Բ, Տիգրան Մեծի պողոտայի հ.80/3, Օրբելի փողոցի հ.67/2, Մոսկովյան փողոցի հ.31/158, Աբովյան փողոցի հ.35/23, Ա. Արմենակյան փողոցի հ.108/4, Աթոյան փողոցի հ.80/1, Բաղրամյան պողոտայի հ.1/1, Գյուրջյան փողոցի հ.1/51 դիմաց հասցեում թվով 20 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվության օգոստոս ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Կարեն Պետրոսյան Պետրոսի» ԱՁ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|