ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3541-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.09.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.08.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3541-Ա

«29» օգոստոսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

29.08.2025 թ.

հ. 3541-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Դավիթ Սիմոնյան
/լիազորված անձ/ Անահիտ Ավետիսյան

 

Քանաքեռ 9-րդ փողոց, հ.9

բնակելի տուն

Անահիտ Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Քանաքեռ 9-րդ փողոցի հ.9 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.0279692/ տրամադրել հասցե՝ Քանաքեռ 9-րդ փողոց, հ.9/3

01123F6458XW

 

2

Ժանետա Հովակիմյան

Համբարձումյան փողոց, հ.97 շենքի բակ

ստորգետնյա ավտոտնակ

Ըստ օրենքի սեփականության և ժառանգության իրավունքի 26.08.2025թ. հ.5003 և հ.5004 վկայագրերով, Ժանետա Հովակիմյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Համբարձումյան փողոցի հ.97 շենքի բակում գտնվող ստորգետնյա ավտոտնակին տրամադրել հասցե՝ Ա. Ավետիսյան փողոց, հ.76/87

01033FLFE7YY

 

3

Կարինե Մխիթարյան

Ս. Բուռնազյան փողոց, հ.29

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 26.06.2025թ. հ.8190 վկայագրով, Կարինե Մխիթարյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ս. Բուռնազյան փողոց, հ.29 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ս. Բուռնազյան փողոց, հ.29/1

01053JFRUK2C

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան