ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3541-Ա |
«29» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի29.08.2025 թ. հ. 3541-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Դավիթ Սիմոնյան
|
Քանաքեռ 9-րդ փողոց, հ.9 |
բնակելի տուն |
Անահիտ Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Քանաքեռ 9-րդ փողոցի հ.9 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.0279692/ տրամադրել հասցե՝ Քանաքեռ 9-րդ փողոց, հ.9/3 |
01123F6458XW |
|
|
2 |
Ժանետա Հովակիմյան |
Համբարձումյան փողոց, հ.97 շենքի բակ |
ստորգետնյա ավտոտնակ |
Ըստ օրենքի սեփականության և ժառանգության իրավունքի 26.08.2025թ. հ.5003 և հ.5004 վկայագրերով, Ժանետա Հովակիմյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Համբարձումյան փողոցի հ.97 շենքի բակում գտնվող ստորգետնյա ավտոտնակին տրամադրել հասցե՝ Ա. Ավետիսյան փողոց, հ.76/87 |
01033FLFE7YY |
|
|
3 |
Կարինե Մխիթարյան |
Ս. Բուռնազյան փողոց, հ.29 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 26.06.2025թ. հ.8190 վկայագրով, Կարինե Մխիթարյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ս. Բուռնազյան փողոց, հ.29 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ս. Բուռնազյան փողոց, հ.29/1 |
01053JFRUK2C |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |