ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3468-Ա |
«28» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հ.ԷՄԻՆԻ (ՎԱՏՈՒՏԻՆԻ) ՓՈՂՈՑԻ Հ.17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուբեն Շախմուրադյանի լ/ա Հ.Չթչյանի դիմումը՝ Հ.Էմինի (Վատուտինի) փողոցի հ.17 հասցեում գտնվող հողամասի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 26.08.2004թ հ.1143568 վկայական) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու վերաբերյալ:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 26.08.2004թ. հ.1143568 վկայականը և ՀՀ կադաստրի կոմիտեի 13.03.2024թ. հ.ԱՏ-13032024-01-1307 տեղեկանքը:
Ներկայացված տեղագրական հանույթից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի կազմում է 679.0քմ, որքան որ ամրագրված է վկայականում, սակայն առկա է տեղադիրքի և ուրվագծի շեղում:
Քննարկվող՝ 679.0 հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 3-րդ գոտում:
Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-8073-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հ.Էմինի (Վատուտինի) փողոցի հ.17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռուբեն Շախմուրադյանին պատկանող 679.0քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Հ.Էմինի (Վատուտինի) փողոցի հ.17 հասցեում գտնվող 679.0քմ հողամասի նպատակային (կատեգորիան) և գործառնական նշանակությունները (օգտագործման նպատակը)՝ սահմանել բնակավայրերի և բնակելի կառուցապատման:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության ու անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|