ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՄԻՀՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 24.05.2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ ՓԿ N 062 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1904-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.09.2025
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«02» սեպտեմբերի 2025 թ.

ք. Երևան

N 1904-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԻՀՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 24.05.2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ ՓԿ N 062 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանս (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին), ուսումնասիրելով N 03-Ա վարչական վարույթի նյութերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

 

1. Գործի նախապատմությունը.

1) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ նաև՝ Նախարարություն) գլխավոր քարտուղարի կողմից 31.07.2025 թվականի թիվ 07/22/6515-2025 գրությամբ հարցում է ներկայացվել Պետական եկամուտների կոմիտե՝ «Միհրան Ղազարյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ նաև՝ Անհատ ձեռնարկատեր) 24.05.2021 թվականին՝ փոստային կապի գործունեություն իրականացնելու համար տրամադրված թիվ ՓԿ 062 լիցենզիայի համար օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի վճարման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու մասին:

Ի պատասխան վերոնշյալ գրության Պետական եկամուտների կոմիտեի 06.08.2025 թվականի թիվ 1/70-6/49027-2025 գրությամբ հայտնվել է, որ Նախարարության կողմից 24.05.2021 թվականին անհատ ձեռնարկատեր Միհրան Արմենի Ղազարյանին փոստային կապի գործունեություն իրականացնելու համար տրամադրված թիվ ՓԿ 062 լիցենզիայի համար օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի գումարը 2025 թվականի համար վճարված չէ, իսկ 2024 թվականի համար վճարված է մասնակի՝ 1.235.000 ՀՀ դրամ։ Արդյունքում՝ 05.08.2025 թվականի դրությամբ անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունը կազմում է 6.643.825 ՀՀ դրամ, որից՝ տուրքի գծով 4.765.000 ՀՀ դրամ, տույժի գծով 1.878.825 ՀՀ դրամ։

Միաժամանակ, նշված գրությամբ Նախարարությանը տեղեկացվել է, որ Միհրան Արմենի Ղազարյանի տարեկան պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում տեղեկություն առկա չէ:

 

2. Վարչական վարույթ հարուցելու հիմքը և հարուցված վարչական վարույթի ընթացքը.

1) Վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Նախարարության Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արմինե Արշակյանի կողմից (այսուհետ՝ Բաժնի պետ) 08.08.2025 թվականին ներկայացված զեկուցագիրը (այսուհետ՝ Զեկուցագիր):

2) Ներկայացված Զեկուցագրով, Բաժնի պետը խնդրել է Լիազոր մարմնի հանձնարարականը՝ «Միհրան Ղազարյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ:

3) Լիազոր մարմնի 12.08.2025 թվականի թիվ N 03-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ «Միհրան Ղազարյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից թիվ ՓԿ 062 լիցենզիայի համար օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի գումարը 2025 թվականի համար չվճարելու, իսկ 2024 թվականի համար մասնակի վճարված լինելու հարցերի քննության վերաբերյալ:

4) Վերոնշյալ որոշմամբ վարույթի իրականացումը հանձնարարվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության վերահսկողական բաժնին:

5) Նախարարության իրավաբանական վարչության պետի 14.08.2025 թվականի թիվ 17/17.3/6927-2025 գրությամբ վարչական վարույթի շրջանակներում 20.08.2025 թվականին, ժամը՝ 11:00-ին նշանակվել են լսումներ:

6) Վարչական վարույթի շրջանակներում 20.08.2025 թվականին, ժամը՝ 11:00-ին նշանակված լսումներին «Միհրան Ղազարյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջ կամ վերջինիս ներկայացուցչի չներկայանալու, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական կայքում LO129123318AM բեռնային համարի առաքանին «Միհրան Ղազարյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջը հանձնված լինելու տվյալի բացակայության հանգամանքներով պայմանավորված, նշված վարույթի շրջանակներում՝ 29.08.2025 թվականին, ժամը՝ 12:00-ին կրկին նշանակվել են լսումներ:

7) Վարչական լսումների վերաբերյալ վերը նշված գրությունները, ինչպես նաև վարչական վարույթ հարուցելու մասին որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկվել են Կազմակերությանը:

 8) Նախարարության իրավաբանական վարչության վերահսկողական բաժնի պետ Հայրապետ Զախարյանի կողմից 20.08.2025 թվականին կազմված հեռախոսագրի համաձայն՝ Հայրապետ Զախարյանը 20.08.2025 թվականին, ժամը՝ 12:16-ին հեռախոսազրույց է ունեցել Միհրան Ղազարյանի հետ, վերջինիս՝ հայտնելով թիվ ՓԿ 062 լիցենզիայի համար օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի գումարը 2025 թվականի համար չվճարելու, իսկ 2024 թվականի համար մասնակի վճարված լինելու հարցի քննության վերաբերյալ հարուցված վարչական վարույթի մասին:

Միաժամանակ, Անհատ ձեռնարկատիրոջը հայտնվել է հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշանակված լսումների մասին:

 

3. Վարույթի համար նշանակություն ունեցող փաստերը.

1) Նախարարության կողմից «Միհրան Ղազարյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջը տրվել է փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա (հիմք` 24.05.2021 թվականին տրված թիվ ՓԿ N 062 լիցենզիա):

2) Սույն վարչական վարույթի լսումների վերաբերյալ 29.08.2025 թվականին կազմված արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) համաձայն՝ վարչական լսումներին վարչական ակտի հասցեատերը չի մասնացել:

Արձանագրությամբ որոշվել է վարչական վարույթը եզրափակել վարչական ակտի ընդունմամբ։

3) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 20.05.2024 թվականի թիվ 909-Ա հրամանով ստեղծված՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստային կապի գործունեության լիցենզավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Լիցենզավորող հանձնաժողով) 01.09.2025 թվականի նիստի արձանագրությամբ որոշվել է տալ Եզրակացություն՝ «Միհրան Ղազարյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջը 24.05.2021 թվականին տրամադրված՝ փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեություն իրականացնելու թիվ ՓԿ N 062 լիցենզիայի գործողությունը՝ որոշակի պայմաններով կասեցնելու մասին:

4) Լիցենզավորող հանձնաժողովի կողմից 01.09.2025 թվականին տրվել է Եզրակացություն՝ «Միհրան Ղազարյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջը 24.05.2021 թվականին տրամադրված փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեություն իրականացնելու թիվ ՓԿ N 062 լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ (այսուհետ՝ Եզրակացություն):

 

4. Վարչական ակտի իրավական հիմքերը և հիմնավորումները.

«Փոստային կապի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում պետական կառավարումը և կարգավորումն իրականացնում է փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

Լիազորված մարմինը՝

(…)

բ) օրենքով սահմանված կարգով իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզավորում (…):

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 16-րդ կետի համաձայն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակում և իրականացնում է (…) փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, (…) և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովման, (…) գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

«Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի գործունեության լիցենզիան տալիս է լիազորված մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

«Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ պարբերության համաձայն՝ փոստային կապի գործունեության համար տրամադրված լիցենզիայի գործունեությունը կասեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով (…):

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմիններն ստեղծում են հանձնաժողովներ (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողովներ), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն կետով նախատեսված գործողությունները կատարվում են կոլեգիալ լիցենզավորող մարմինների որոշումներով:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ (…) լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերը քննելու և համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիցենզիա տված մարմինները կամ նրանց իրավահաջորդները:

 «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա (…):

Նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է «փոստային կապի գործունեության ոլորտում» Կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը։

Հետևաբար, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով, Նախարարությանն է վերապահված՝ փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու իրավասությունը։

Միաժամանակ, լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու համար հարկավոր է համապատասխան եզրակացություն, որը տրվում է լիցենզավորող հանձնաժողովի կողմից, ինչը լիցենզավորման գործընթացում՝ որոշումների կայացման համար անհրաժեշտ ընթացակարգային պայման է։

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տվյալ որոշումները ընդունվում են կոլեգիալ լիցենզավորող մարմինների կողմից։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը կասեցնելու որոշմամբ պետք է հստակ սահմանվեն կասեցվող գործողությունը, գործառույթը կամ գործողությունները, ինչպես նաև կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Լիցենզավորող մարմինն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորող մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (…):

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել` տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրք վճարողները պարտավոր են`

- ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը.

- պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը (…).

- ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը.

- սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

(...),

փոստային կապի գործունեության համար` տարեկան բազային տուրքի 3000-ապատիկի չափով (...):

Լիազոր մարմինը, համադրելով սույն վարչական վարույթի փաստական հանգամանքները վերը նշված իրավական նորմերի հետ, արձանագրում է հետևյալը.

ՀՀ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանվում են պետական տուրքերի գանձման ընդհանուր կարգը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը, ինչպես նաև պետական տուրքի վճարման պարտավորությունը՝ այն անձանց համար, որոնք իրականացնում են տվյալ գործունեությունը:

Նշված իրավակարգավորումներով, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով տրամադրվող լիցենզիաների դիմաց սահմանվում է պետական տուրք, որի չափը որոշվում է օրենքով:

Քննարկվող դեպքում, «Միհրան Ղազարյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջը Նախարարության կողմից 24.05.2021 թվականին տրվել է փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա, որի համար ՀՀ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված է տարեկան պետական տուրքի դրույքաչափ՝ բազային տուրքի 3000-ապատիկի չափով։

Ամփոփելով վերոգրյալը, հարկ է նշել, որ այն դեպքերում, երբ գործող լիցենզիայի առկայության պայմաններում օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման պարտավորություն, ուստի լիցենզավորված անձը պարտավոր է վճարել համապատասխան պետական տուրքը՝ օրենքով սահմանված ժամկետներում և կարգով։ Այս դրույթը բխում է ինչպես «Պետական տուրքի մասին», այնպես էլ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքների տրամաբանությունից և հանդիսանում է պարտադիր կատարման ենթակա իրավական պահանջ։

Մինչդեռ տվյալ դեպքում, ինչպես փաստվում է Պետական եկամուտների կոմիտեի 06.08.2025 թվականի թիվ 1/70-6/49027-2025 գրությամբ, «Միհրան Ղազարյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջը փոստային կապի գործունեություն իրականացնելու համար տրամադրված թիվ ՓԿ 062 համարի լիցենզիայի համար օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը 2025 թվականի համար վճարված չէ, իսկ 2024 թվականի համար վճարվել է մասնակի՝ 1.235.000 (մեկ միլիոն երկու հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամի չափով։ Դրա հետևանքով, 05.08.2025 թվականի դրությամբ, Անհատ ձեռնարկատերն ունի ընդհանուր 6.643.825 (վեց միլիոն վեց հարյուր քառասուներեք հազար ութ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամի պարտավորություն, որից՝ 4.765.000 (չորս միլիոն յոթ հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ՝ որպես տուրք, և 1.878.825 (մեկ միլիոն ութ հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ՝ որպես տույժ։

Միաժամանակ, նկատի ունենալով, որ տարեկան պետական տուրքը չվճարելու հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից, սակայն հաշվի առնելով, որ Անհատ ձեռնարկատերը հանդիսանակով փոստային կապի ծառայությունների մատուցման համար տրամադրված թիվ ՓԿ N 062 լիցենզիայի կրողը, չի կատարել տարեկան պետական տուրքի վճարումը 2024 և 2025 թվականների համար և հաշվի առնելով, որ տվյալ լիցենզիան տրամադրվել 2024 թվականի մայիսի 24-ին հետևաբար, լիցենզիայի գործողությունը օրենքի ուժով համարվում է կասեցված 2024 թվականի մայիսի 25-ից։

Հետևաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Անհատ ձեռնարկատերը շարունակել է լիցենզավորված գործունեությունը՝ առանց տվյալ տարվա համար օրենքով սահմանված պետական տուրքի ամբողջական վճարման, ինչը հակասում է օրենքի պահանջներին, ինչպես նաև հաշվի առնելով, որ նշված խախտումը հանդիսանում է լիցենզիայի պայմանների էական խախտում, միաժամանակ հիմք ընդունելով Լիցենզավորող հանձնաժողովի Եզրակացությունը, գտնում եմ, որ «Միհրան Ղազարյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջը փոստային կապի գործունեություն իրականացնելու համար տրամադրված թիվ ՓԿ 062 համարի լիցենզիայի գործողությունը, որոշակի պայմաններով (մինչև օրենքով սահմանված պետական տուրքի գումարի (ներառյալ՝ կուտակված տույժերի) ամբողջական մարում) ենթակա է կասեցման:

Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով Լիցենզավորող հանձնաժողովի Եզրակացությունը և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 34-րդ, 36-րդ հոդվածներով, «Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Միհրան Ղազարյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջը 24.05.2021 թվականին տրամադրված՝ փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեություն իրականացնելու թիվ ՓԿ N 062 լիցենզիայի գործողությունը 2024 թվականի մայիսի 25-ից համարել Կասեցված՝ մինչև «Միհրան Ղազարյան Արմենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից օրենքով սահմանված պարտավորությունների լիարժեք կատարում, այն է՝

1) 2025 թվականի համար նախատեսված տարեկան պետական տուրքի ամբողջական վճարումը՝ 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով,

2) 2024 թվականի համար պետական տուրքի մասնակի վճարման արդյունքում առաջացած պարտավորությունների ամբողջական մարումը՝ 1.765.000 (մեկ միլիոն յոթ հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամի չափով,

3) մինչև 05.08.2025 թվականը հաշվարկված 1.878.825 (մեկ միլիոն ութ հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամի չափով կուտակված տույժի գումարի վճարումը,

4) 05.08.2025 թվականից՝ մինչև պարտավորությունների ամբողջական մարում, օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժի գումարի վճարումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին այն հանձնելու հաջորդող օրվանից և օրենքով սահմանված կարգով և ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան:

 

 

9/2/2025

Մ. Հայրապետյան