ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2025 թվականի N 1259-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) սեփականությունը հանդիսացող երկու միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, և ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության ռեկտորի հետ համատեղ ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրա հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
04.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 1259-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
NN ը/կ |
Մակնիշը |
Հաշվառման համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Մնացորդային արժեքը (դրամ) |
|
1. |
GAZ» A64R45-50 |
455 II 01 |
2019 թ. |
X96A64R45K0016434 |
12․500․000 |
7․083․333 |
|
2. |
«GAZ» A64R45-50 |
466 II 01 |
2019 թ. |
X96A64R45K0015810 |
12․500․000 |
7․083․333 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
04.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |