ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱՋԵԳՈՐԾՆԵՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3475-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.08.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.08.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3475-Ա

«28» օգոստոսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳԱՋԵԳՈՐԾՆԵՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ստեփան Եփրիկյանի դիմումը՝ Գաջեգործների 3-րդ փողոցի հ.15 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 12.11.2008թ. հ.2596081 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 09.07.2025թ. հ․ԱՏ-09072025-01-0902 և 23.05.2025թ. հ.ԱՏ-23052025-01-0638 տեղեկանքը, «Էյ Էմ Թի Քոնսալթինգ» ՍՊԸ-ի կողմից տրված 20.05.2025թ. հողամասի հատակագիծը։

Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Գաջեգործների 3-րդ փողոցի հ.15 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 403.32քմ, որը համապատասխանում է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 12.11.2008թ. հ.2596081 վկայականում ամրագրված հողամասի մակերեսին, սակայն առկա է հողամասի տեղադիրքի շեղում:

Քննարկվող հողամասը` Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն` գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հողերի բնակելի կառուցապատման գոտում, իսկ ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ` Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/39126-25 եզրակացությունը և գրությունը.

1. Սահմանել, որ Գաջեգործների 3-րդ փողոցի հ.15 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 403.32քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Գաջեգործների 3-րդ փողոցի հ.15 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան