ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2025 թվականի N 1261-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24122024- 01-0690) անշարժ գույքից 01-006-0016-0001-001 կադաստրային ծածկագրով Համալսարանի մասնաշենքից 808.9 քառ. մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին, իսկ հավելվածում նշված աստիճանավանդակներն օգտագործել համատեղ:
2. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ կնքել 2015 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 182/0015 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պետական գրանցման դիմումի հետ պետք է ներկայացվի նաև տրամադրվող տարածքի չափագրման փաթեթ: Պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրի ավարտից հետո Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող 808.9 քառ. մ մակերեսով տարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին՝ վերջինիս հետ կնքելով անհատույց օգտագործման պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
04.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 1261-Ա որոշման |
ՀԱՏԱԿԱԳԻԾ
Տերյան 105 հասցեում գտնվող 01-006-0016-0001-001 կադաստրային ծածկագրով Համալսարանի մասնաշենքի աջակողմյան հատվածի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին տրամադրվող տարածքի
ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ՉՈՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
04.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |