ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2025 թվականի N 1248-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1983-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի «Անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ամրացնելու մասին» N 1983-Ա որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան 104 հասցեում գտնվող անշարժ գույքից 18,09 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արշակունյաց պող. թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքից 985,86 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1566474), Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նուբարաշենի խճուղի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքից 188,76 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 2184009), Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նուբարաշենի խճուղի թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքից 33,73 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 2203520), Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Հրազդան քաղաքում գտնվող անշարժ գույքից 115,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 016828), Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, քաղաք Էջմիածին-Չոբանքարա խճուղի 23 հասցեում գտնվող անշարժ գույքից 2199,58 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N Գ 12032018-01-0001), Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս 30/3 հասցեում գտնվող անշարժ գույքից 186,23 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N Գ 18122020-01-0001), Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, գյուղ Հառիճ համայնքում գտնվող անշարժ գույքից 54 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1389924), Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Տավրոսի 20 փող. թիվ 50 հասցեում գտնվող անշարժ գույքից 70,94 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1920985), Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Նարեկացու 5 հասցեում գտնվող անշարժ գույքից 85,99 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1641842) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 286.210.1016083) (այսուհետ՝ կազմակերպություն)՝ կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:»:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
04.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|