ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1954-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.08.2025
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«21» օգոստոսի 2025 թ.

N 1954-Ա/2

 

«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի թիվ 808-Ն որոշմամբ հաստատված հավելված՝ N 1-ի 3-րդ, 5.1-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 195/2 նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, նախադպրոցական տարիքային խմբերով՝ տարատարիք (1-3 տարեկաններ)՝ սովորողների համակազմի սահմանային 18 տեղերի, տարատարիք (3-5 տարեկաններ)՝ սովորողների համակազմի սահմանային 13 տեղերի և ավագ տարիքային խումբ՝ սովորողների համակազմի սահմանային 13 տեղերի թվերով գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան