ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԻ/ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 102-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.08.2025
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
20.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» օգոստոս 2025 թ.

N 102-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԻ/ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել կլինիկական լաբորատոր ախտորոշման բժշկի/մասնագետի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Ա. ԳասպարՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

առողջապահության նախարարի

2025 թվականի օգոստոս «20»-ի 

թիվ 102-Ն հրամանի

 

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԻ/ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետն իրականացնում է մասնագիտական գործունեություն կլինիկական լաբորատոր ախտորոշում մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետը կարող է համարվել այն անձն, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում` բուժական գործ կամ մանկաբուժություն կամ ընդհանուր պրակտիկայի բժիշկ կամ ֆարմացիա կամ ստոմատոլոգիա կամ բժշկականխարգելիչ գործ կամ սանիտարիա կամ ոչ բժշկական բարձրագույն կրթություն և ունի մասնագետի որակավորում` «կենսաբանություն», «կենսաքիմիա» և «կենսաֆիզիկա», «գենետիկա», «անասնաբույժ» մասնագիտությամբ, հետդիպլոմային կրթություն` կլինիկական լաբորատոր ախտորոշում մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետը առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային կլինիկական լաբորատոր ախտորոշման բաժանմունքի կլինիկական ախտորոշման բժիշկ/մասնագետ` ըստ մասնագիտական որակավորման պահաջների.

2) Կլինիկական լաբորատոր ախտորոշման բաժանմունքի վարիչ.

3) Հիվանդանոցային լաբորատոր ծառայության ղեկավար (տնօրեն).

4) Էքսպրես-լաբորատորիայի կլինիկական ախտորոշման բժիշկ/ մասնագետ.

5) Առողջության առաջնային պահպանման ծառայության ախտորոշիչ լաբորատորիայի կլինիկական ախտորոշման բժիշկ/մասնագետ.

6) Առողջության առաջնային պահպանման ծառայության ախտորոշիչ լաբորատորիայի վարիչ.

7) Արտահիվանդանոցային կլինիկական լաբորատոր ախտորոշման բաժանմունքի կլինիկական ախտորոշման բժիշկ/մասնագետ.

8) Արտահիվանդանոցային կլինիկական լաբորատոր ախտորոշման բաժանմունքի ղեկավար (տնօրեն):

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ. կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետը պետք է ունենա գիտելիքներ հետևյալ մասնագիտական ուղղություններով.

1) Կլինիկական կենսաքիմիա

2) Արյունաբանություն

3) Իմունաբանություն

4) Մանրէաբանություն

5) Բջջաբանություն

6) Մոլեկուլային կենսաբանություն

7) Մակաբուծաբանություն և գենետիկա

8) Կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետը պետք է ունենա կլինիկական մասնագիտական ախտորոշիչ հմտություններ և ունակություններ`

ա. տիրապետի կենսաբանական նմուշների՝ արյան, մեզի, սերմնահեղուկի, ողնուղեղային հեղուկի, խորխի, էքսուդատների, տրանսուդատների, սինովյալ, պերիտոնյալ և պլևրալ հեղուկների, կղանքի, ինչպես նաև քսուքների նմուշառման, պահպանման և տեղափոխման ճշգրիտ տեխնիկային և կանոններին, համաձայն ազգային և միջազգային ուղեցույցների.

բ. տիրապետի կլինիկակական կենսաքիմիական, արյունաբանական, ընհանուր կլինիկական, իմունաբանական, շճաբանական, մոլեկուլային կենսաբանական, իզոսերոլոգիական, թունաբանական, բջջաբանական, սնկաբանական, մակաբուծաբանական, մանրէաբանական հետազոտությունների իրականացման մեթոդներին.

գ. տիրապետի լաբորատոր սարքերի աշխատանքի, խնամքի, չափաբերման, որակի հսկման իրականացման սկզբունքներին.

դ. կատարի ստացված արդյունքների վերլուծություն, սխալների հայտնաբերում, անհրաժեշտության դեպքում հետազոտության կրկնակի իրականացում.

ե. իմանա իրականացվող հետազոտությունների ռեֆերենս արժեքները` ըստ սեռի և տարիքային խմբերի.

զ. անհրաժեշտության դեպքում բուժող բժշկի հետ քննարկի ստացված տվյալները, հիմնավորի լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունը.

է. տիրապետի ազգային և միջազգային ուղեցույցներին, կանոնակարգերին և գործելակարգերին.

ը. տիրապետի լաբորատոր ախտորոշման բնագավառին վերաբերող, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Առողջապահության նախարարության որոշումներին և հրամաններին:

6. Բժշկական հատուկ գիտելիքներ. կլինիկական ախտորոշման բժիշկ/մասնագետը պետք է`

1) Տիրապետի լաբորատոր որակի կառավարման համակարգի ներդրման հիմունքներին.

2) Տիրապետի լաբորատոր կենսանվտանգության, կենսապահովության և կենսառիսկերի կառավարման համակարգերին.

3) Տիրապետի լաբորատոր հետազոտական գործընթացների վերաբերյալ գրանցման, հաշվառման, արձանագրությունների, գրությունների, հաշվետվությունների կազմման, տեղեկատվության տրամադրման, փաստաթղթաշրջանառության պահանջներին և կանոններին.

4)ուղղ. Տիրապետի վարակիչ և այլ վտանգավոր թափոնների հավաքագրման գործընթացներին, համաճարակաբանական միջոցառումների անցկացման կանոններին.

5)ուղղ. Տիրապետի իրեն վստահված գույքի, գործիքների և սարքավորումների պատշաճ շահագործման, սպասարկման և պահպանման կանոններին:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետը պետք է ունենա`

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

9. Տեխնիկական հմտություններ. կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետը պետք է կարողանա`

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետը պետք է կարողանա`

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԻ/ՄԱՍՆԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են կլինիկական լաբորատոր ախտորոշման բժշկի/մասնագետի վրա։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2025 թվական: