ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, Ս.ԽԱՆԶԱԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3438-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.08.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.08.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3438-Ա

«28» օգոստոսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, Ս.ԽԱՆԶԱԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գեղամ Պայրագտարեանի լ/ա Արտաշես Մկրտչյանի դիմումը՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի, Ս.Խանզադյան փողոցի հ.1/3 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2022 թվականի դեկտեմբերի 22-ի հ.22122022-01-0197 /գաղտնաբառ՝ MXQWSTV3SGLD/ վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2025 թվականի մայիսի 30-ի հ.ԴԳ-4889, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2025 թվականի մայիսի 30-ի հ.ՄՇ/18156, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2025 թվականի հունիսի 9-ի հ.53/53.13/4136-2025, «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի 2025 թվականի հունիսի 4-ի հ․1286/25-1, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունվարի 20-ի հ.ԳՄ/870-2025 գրությունները, ինչպես նաև «Խոյի փարջուկ» ՍՊԸ-ի կողմից 2024 թվականի ապրիլի 29-ին տրված եզրակացությունը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը չափագրությամբ կազմում է 693.7քմ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.22122022-01-0197 վկայականում ամրագրված 699.5քմ-ի փոխարեն:

Քննարկվող՝ 693.7քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 5-րդ գոտում:

Երևան քաղաքի ավագանու 10․09․2024թ․ հ․204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025 թվականի հունիսի 25-ի հ.Ն/34801-25 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի, Ս.Խանզադյան փողոցի հ.1/3 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 693.7քմ:

2. Հողամասի սահմանները որոշվում են 693.7քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։

3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահավում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան