ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3430-Ա |
«28» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի Հ.3030-Ա ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի Հ.3188-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մարգարյանի 26.08.2025 թ. հ.Դ-93337-25 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2025 թ. հուլիսի 29-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.3030-Ա որոշման հավելվածի 530-րդ կետի 5-րդ սյունակում «մաս 121» բառերը փոխարինել «մաս 120» բառերով, իսկ Երևանի քաղաքապետի 2025 թ. օգոստոսի 12-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.3188-Ա որոշման հավելվածի 179-րդ կետի 5-րդ սյունակում «մաս 28» բառերը փոխարինել «մաս 29» բառերով:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի28.08.2025 թ. հ. 3430-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Բաբկեն Ավետիսյան |
Դրոյի փողոց, հ.36 |
շինություն |
Արտակ Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող, Դրոյի փողոցի հ.36 հասցեում գտնվող շինության /վկ. հ.23062025-01-0062, ընդհ. բաժն. 248.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 521.25քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դրոյի փողոց, հ.36/4 |
01123SYYAACA |
|
|
2 |
Բաբկեն Ավետիսյան |
Դրոյի փողոց, հ.36 |
շինություն |
Արտակ Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող, Դրոյի փողոցի հ.36 հասցեում գտնվող շինության /վկ. հ.23062025-01-0062, ընդհ. բաժն. 248.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 515.65քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դրոյի փողոց, հ.36/5 |
01123AASAJQ8 |
|
|
3 |
Ռուբեն և Հարություն Արտինյաններ, Հովհաննես Ֆիլիկյան, Գևորգ Արթինյան |
Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, հ.27/10 |
բնակելի տուն |
Ռուբեն և Հարություն Արտինյաններին, Հովհաննես Ֆիլիկյանին և Գևորգ Արթինյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, |
01113AMFLEJX |
|
|
4 |
Ռուբեն և Հարություն Արտինյաններ, Հովհաննես Ֆիլիկյան, Գևորգ Արթինյան |
Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, հ.27/10 |
բնակելի տուն |
Ռուբեն և Հարություն Արտինյաններին, Հովհաննես Ֆիլիկյանին և Գևորգ Արթինյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, |
01113V9MUVLG |
|
|
5 |
Ռուբեն և Հարություն Արտինյաններ, Հովհաննես Ֆիլիկյան, Գևորգ Արթինյան |
Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, հ.27/10 |
բնակելի տուն |
Ռուբեն և Հարություն Արտինյաններին, Հովհաննես Ֆիլիկյանին և Գևորգ Արթինյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, |
01113LGMSPWV |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|