ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի Հ.3030-Ա ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի Հ.3188-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3430-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.08.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.08.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3430-Ա

«28» օգոստոսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի Հ.3030-Ա ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի Հ.3188-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մարգարյանի 26.08.2025 թ. հ.Դ-93337-25 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Երևանի քաղաքապետի 2025 թ. հուլիսի 29-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.3030-Ա որոշման հավելվածի 530-րդ կետի 5-րդ սյունակում «մաս 121» բառերը փոխարինել «մաս 120» բառերով, իսկ Երևանի քաղաքապետի 2025 թ. օգոստոսի 12-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.3188-Ա որոշման հավելվածի 179-րդ կետի 5-րդ սյունակում «մաս 28» բառերը փոխարինել «մաս 29» բառերով:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

28.08.2025 թ.

հ. 3430-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Բաբկեն Ավետիսյան
/լիազորված անձ/
Արտակ Հովակիմյան

Դրոյի փողոց, հ.36

շինություն

Արտակ Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող, Դրոյի փողոցի հ.36 հասցեում գտնվող շինության /վկ. հ.23062025-01-0062, ընդհ. բաժն. 248.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 521.25քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դրոյի փողոց, հ.36/4

01123SYYAACA

 

2

Բաբկեն Ավետիսյան
/լիազորված անձ/
Արտակ Հովակիմյան

Դրոյի փողոց, հ.36

շինություն

Արտակ Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող, Դրոյի փողոցի հ.36 հասցեում գտնվող շինության /վկ. հ.23062025-01-0062, ընդհ. բաժն. 248.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 515.65քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դրոյի փողոց, հ.36/5

01123AASAJQ8

 

3

Ռուբեն և Հարություն Արտինյաններ, Հովհաննես Ֆիլիկյան, Գևորգ Արթինյան

Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, հ.27/10

բնակելի տուն

Ռուբեն և Հարություն Արտինյաններին, Հովհաննես Ֆիլիկյանին և Գևորգ Արթինյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող,
Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի հ.27/10 հասցեում գտնվող բնակելի տան բաժանման հատակագծով առանձնացվող 35.42քմ մակերեսով մասին /վկ. հ.14072025-01-0032, պարիսպ՝ 0.55քմ, ընդ. բաժ. շին. 40.59քմ, հող. 92.68քմ/ տրամադրել հասցե՝ Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, հ.27/11

01113AMFLEJX

 

4

Ռուբեն և Հարություն Արտինյաններ, Հովհաննես Ֆիլիկյան, Գևորգ Արթինյան

Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, հ.27/10

բնակելի տուն

Ռուբեն և Հարություն Արտինյաններին, Հովհաննես Ֆիլիկյանին և Գևորգ Արթինյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող,
Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի հ.27/10 հասցեում գտնվող բնակելի տան բաժանման հատակագծով առանձնացվող 46.15քմ մակերեսով մասին /վկ. հ.14072025-01-0032, ընդ. բաժ. շին. 40.59քմ, հող. 92.68քմ/ տրամադրել հասցե՝ Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, հ.27/12

01113V9MUVLG

 

5

Ռուբեն և Հարություն Արտինյաններ, Հովհաննես Ֆիլիկյան, Գևորգ Արթինյան

Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, հ.27/10

բնակելի տուն

Ռուբեն և Հարություն Արտինյաններին, Հովհաննես Ֆիլիկյանին և Գևորգ Արթինյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող,
Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի հ.27/10 հասցեում գտնվող բնակելի տան բաժանման հատակագծով առանձնացվող 33.65քմ մակերեսով մասին /վկ. հ.14072025-01-0032, ընդ. բաժ. շին. 40.59քմ, հող. 92.68քմ և 3.67քմ/ տրամադրել հասցե՝ Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, հ.27/13

01113LGMSPWV

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան