ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 765-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2025 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը՝ Թիենծին, սեպտեմբերի 2-3-ը՝ Պեկին), իսկ սեպտեմբերի 3-5-ը՝ Ճապոնիա (սեպտեմբերի 3-4-ը՝ Տոկիո, սեպտեմբերի 4-5-ը՝ Օսակա) աշխատանքային այցով գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև համապատասխանաբար Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանին և Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն և Ճապոնիա գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Անուշ Մելքոնյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, ճանապարհածախսի, ինչպես նաև թարգմանչական ծառայության և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց և Խաչատուր Ադումյանի գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Արարատ Միրզոյանինը և Մնացական Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) Ժաննա Անդրեասյանինը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցների հաշվին.
5) Դավիթ Խուդաթյանինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշին.
6) Գևորգ Պապոյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին.
7) Արթուր Երոյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
5. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Հակոբ Արշակյանի և Բաբկեն Թունյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.
2) Սիրուն Հովսեփյանի գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին.
3) Գևորգ Կալլոշյանի գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթեր՝ 2025 թվականի օգոստոսի 30-ին՝ Երևան – Թիենծին, սեպտեմբերի 3-ին՝ Պեկին - Տոկիո, սեպտեմբերի 4-ին՝ Տոկիո-Օսակա, իսկ սեպտեմբերի 5-ին՝ Օսակա - Երևան երթուղով։
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթերի կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 765-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Ն. Փաշինյան | - ՀՀ վարչապետ | |
| Ա. Հակոբյան | - ՀՀ վարչապետի տիկին | |
| Ա. Միրզոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար | |
| Ժ. Անդրեասյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար | |
| Դ. Խուդաթյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար | |
| Գ. Պապոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար | |
| Հ. Արշակյան | - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար (համաձայնությամբ, 30.08.2025 թ.-04.09.2025 թ.) | |
| Մ. Սաֆարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
| Վ. Գևորգյան | - Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան | |
| Ա. Երոյան | - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ (30.08.2025 թ.- 04.09.2025 թ.) | |
| Ն. Բաղդասարյան | - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար | |
| Գ. Վանոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ | |
| Կ. Գասպարյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | |
| Ա. Խաչատրյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ | |
| Ա. Մելքոնյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու (30.08.2025 թ.- 04.09.2025 թ.) | |
| Ս. Հովսեփյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի աշխատակից (համաձայնությամբ) | |
| Գ. Կալլոշյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից (համաձայնությամբ) | |
| Խ. Ադումյան | - թարգմանիչ (համաձայնությամբ) | |
| Ա. Աբրահամյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր | |
| Ա. Շահինյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր | |
| Տ. Մեհրաբյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ | |
| Գ. Գալստյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
29.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 765-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՃԱՊՈՆԻԱ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Ն. Փաշինյան | - ՀՀ վարչապետ | |
| Ա. Միրզոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար | |
| Ժ. Անդրեասյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար | |
| Դ. Խուդաթյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար | |
| Գ. Պապոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (03.09.2025 թ.– 06.09.2025 թ.) | |
| Բ. Թունյան | - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար (համաձայնությամբ) | |
| Մ. Սաֆարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
| Մ. Սիմոնյան | - Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան | |
| Ն. Բաղդասարյան | - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար | |
| Գ. Վանոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ | |
| Կ. Գասպարյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | |
| Ա. Խաչատրյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ | |
| Խ. Ադումյան | - թարգմանիչ (համաձայնությամբ) | |
| Ա. Աբրահամյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր (03.09.2025 թ.-06.09.2025 թ.) | |
| Ա. Շահինյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր | |
| Տ. Մեհրաբյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ | |
| Գ. Գալստյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ (03.09.2025 թ.- 06.09.2025 թ.) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
29.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |