ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3380-Ա |
«26» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ԳՈԳՈԼԻ ՓՈՂՈՑ Հ.24/28 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԵՎՈՐԳ ՄԻՍԱԿԻ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գևորգ Միսակի Դալլաքյանի (ծնված 23.03.1980թ.) դիմումները։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 21.11.2024թ. հ.ԱՏ-21112024-01-0132, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 03.10.2024թ. հ.11070 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.08.2025թ. հ.20-Ել-134647-23 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Գոգոլի փողոց հ.24/28 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Գոգոլի փողոց հ.24/28 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գևորգ Միսակի Դալլաքյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 287.04քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 287.04քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Գոգոլի փողոց հ.24/28 հասցեում գտնվող 287.04քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Գոգոլի փողոց հ.26 հասցեի բնակելի տանը տրամադրել «Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Գոգոլի փողոց հ.24/28» հասցեն:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |