ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3376-Ա |
«26» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, Շրջանային փողոցի սկզբնամասում Երևանի քաղաքապետի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի հ.1820-Ա որոշմամբ վարձակալությամբ տրամադրված 42.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ ինքնակամ կառույց կառուցելու հիմքով 2004թ. դեկտեմբերի 25-ին կնքված հ.1723/6ՊՓ հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը /վավերացված նոտարական կարգով 2005 թվականի մարտի 4-ին, սեղանամատյան 558/ լուծելու մասին և, նկատի ունենալով, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող Շրջանային փողոց, հ.2/23 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, հաշվի առնելով այն փաստը, որ վարձակալված հողամասում առկա շինությունները քանդված են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 12.08.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 21.04.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի դիմումները (28.01.2021թ. Ռ-39, 21.11.2022թ. Դ-108842-22, 23.04.2025թ. Դ-43862-25, 09.07.2025թ. Դ-73942-25, 11.08.2025թ. Դ-87107-25).
1. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Շրջանային փողոց, հ.2/23 հասցեում գտնվող 67.49քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ հասարակական շինություն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022ENQUHP) համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
2. Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ սույն որոշման 1-ին կետում նշված 67,49քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Հարություն Արայի Ռաֆաելյանին, այսուհետ՝ Գնորդ։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ Հարություն Ռաֆաելյանի հետ կնքել 2004թ. դեկտեմբերի 25-ին կնքված հ.1723/6ՊՓ հողամասի վարձակալության պայմանագիրը /վավերացված նոտարական կարգով 2005 թվականի մարտի 4-ին, սեղանամատյան 558/ լուծելու մասին համաձայնագիր։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա
| Տ. Ավինյան |