ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3361-Ա |
«26» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԱԼԽԱՍՅԱՆՑ ՓՈՂՈՑ, ՆՐԲԱՆՑՔ Հ.4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՄԵԴԻՔԱԼ ՊԼԱՍՏ» ՍՊԸ-ի լ/ա Տաթևիկ Հովհաննիսյանի դիմումը՝ Մալխասյանց փողոց, նրբանցք հ.4 հասցեում, սեփականության իրավունքով «ՄԵԴԻՔԱԼ ՊԼԱՍՏ» ՍՊԸ-ին /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.31072023-01-0203 վկայական/ պատկանող 01-003-0204-0031 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.31072023-01-0203 վկայականը:
Երևան քաղաքի ավագանու 2024թ. սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մալխասյանց փողոց, նրբանցք հ.4 հասցեում գտնվող /01-003-0204-0031/ հողամասը գտնվում է բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում:
Մալխասյանց փողոց նրբանցք հ.4 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի (01-003-0204-0031՝ կադաստրային ծածկագրով) հողամասը գտնվում է 5-րդ գոտում։
Ղեկավարվելով hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024թ. սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-78754-25 եզրակացությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 2024թ. սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշման համաձայն՝ Մալխասյանց փողոց, նրբանցք հ.4 հասցեում գտնվող 2237.6քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման։
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |