ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Հ.ԳՅՈՒՐՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.12/10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ԲԵԳԼԱՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԼԱ ՄԱՅԻԼՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3363-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.08.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3363-Ա

«26» օգոստոսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Հ.ԳՅՈՒՐՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.12/10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ԲԵԳԼԱՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԼԱ ՄԱՅԻԼՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Բեգլար Կիրակոսյանի և Ալլա Մայիլյանի դիմումը՝ Հ.Գյուրջյան փողոցի հ.12/10 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Բեգլար Կիրակոսյանին և Ալլա Մայիլյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.05112021-01-0184 /գաղտնաբառ՝ F8NXIJGFVZNY/ վկայական) հողամասի սահմանները վերաճշտելու և հողամասին կից՝ որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Բեգլար Կիրակոսյանին և Ալլա Մայիլյանին պատկանող հողամասը կազմում է 1019.23քմ (որքան որ ամրագրված է վկայականում), սակայն առկա է տեղադիրքի շեղում, իսկ ընդլայնման նպատակով լրացուցիչ տրամադրվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 73.81քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա (Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներին համապատասխան, այն է՝ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից կամ ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից):

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ լրացուցիչ տրամադրվող 73,81քմ մակերեսով հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ այլ հողերի գոտում։

Քննարկվող` 1019.23քմ և 73.81քմ մակերեսներով հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի լրացուցիչ տրամադրվող 73.81քմ մակերեսով հողամասը գտնվում է 8-րդ գոտում /հողամասի ծածկագիր՝ 01-008-0617-0001, Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մայիսի 3-ի հ.446-Ն որոշում, տող՝ 25961/:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.06.2025թ. հ.Ն/32996-25 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Հ.Գյուրջյան փողոցի հ.12/10 հասցեում գտնվող, Բեգլար Կիրակոսյանին և Ալլա Մայիլյանին՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմանները որոշվում են 1019.23քմ մակերեսով հաստատված հատակագծով, իսկ Հ.Գյուրջյան փողոցի հ.12/10 հասցեին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 73.81քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Որոշման 1-ին կետում նշված համայնքային սեփականություն հանդիսացող 73.81քմ մակերեսով հողամասին տրամադրել «Հ.Գյուրջյան փողոց, հ.32/4» հասցեն:

3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ համայնքային սեփականություն հանդիսացող 73.81քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման։

4. Հ.Գյուրջյան փողոցի հ.12/10 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Բեգլար Կիրակոսյանին և Ալլա Մայիլյանին պատկանող հողամասին կից՝ 73.81քմ մակերեսով հողամասը որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրենց` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 8-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 1 194 024 (մեկ միլիոն հարյուր իննսունչորս հազար քսանչորս) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`

1) ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված 73.81քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.

2) Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց և Բեգլար Կիրակոսյանի ու Ալլա Մայիլյանի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմում ու հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթեր ներկայացնելուց հետո՝ Երևանի քաղաքապետի անունից կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին:

7. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշման 4-րդ կետը և 5-րդ կետի 2-րդ ենթակետը համարվում են ուժը կորցրած:

8. Ընդունել ի գիտություն, որ.

1) սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասերի հատակագծերի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Բեգլար Կիրակոսյանի ու Ալլա Մայիլյանի միջոցների հաշվին.

2) հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի):

9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

10. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

11. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

 

Ձև N 1-2

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան