ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
29 նոյեմբերի 2024 թվականի |
թիվ 119 |
քաղ. Մոսկվա |
ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում սպառողական փաթեթվածքով սննդային բուսական յուղերի և ճարպայուղային արտադրանքի (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման (այսուհետ՝ դրոշմավորում) կարգն ու այն սահմանելու ամսաթիվը և այդ ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ դրա մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։
2. Սահմանել, որ՝
դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) ընդգրկված ապրանքները.
ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.
դրոշմավորման ենթակա չեն՝
30 գրամ և պակաս զտաքաշով ապրանքները․
25 լիտր և ավելի ծավալով կամ 25 կիլոգրամ և ավելի քաշով ապրանքները․
ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկում ներառված չդրոշմավորված ապրանքների՝ շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ․
անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով՝ սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).
անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելով նախատեսված կարգով.
անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան իրենց տարածքում դրոշմավորում սահմանելիս, ապահովում են նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ժամանակ գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան:
3. Հաստատել կից ներկայացվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.
ապրանքների նույնականացման միջոցի բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա.Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 119 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների*
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Ապրանքի անվանումը |
|
1507 10 900, 1507 90 900 |
Յուղ սոյայի և դրա թորամասերը` չզտված կամ զտված, սակայն առանց քիմիական կազմի փոփոխման |
|
1508 10 900 0, 1508 90 900 0 |
Յուղ գետնընկույզի և դրա թորամասերը` չզտված կամ զտված, սակայն առանց քիմիական կազմի փոփոխման |
|
1509 |
Յուղ ձիթապտղի և դրա թորամասերը` չզտված կամ զտված, սակայն առանց քիմիական կազմի փոփոխման |
|
1510 |
Այլ յուղեր և դրանց թորամասերը, որոնք ստացվում են միայն սև կամ կանաչ ձիթապտուղներից՝ չզտված կամ զտված, սակայն առանց քիմիական կազմի փոփոխման՝ ներառյալ այդ յուղերի կամ թորամասերի խառնուրդները՝ 1509 ապրանքային դիրքում ընդգրկված յուղերի կամ դրանց թորամասերի հետ |
|
1511 10 900 2, 1511 90 110 0, 1511 90 190 2, 1511 90 990 2 |
Յուղ արմավենու և դրա թորամասերը |
|
1512 11 910, 1512 11 990, 1512 19 900, |
Յուղ՝ արևածաղկի կամ գաթայի ծաղկի, և դրանց թորամասերը |
|
1512 21 900 0, 1512 29 900 0 |
Յուղ բամբակի և դրա թորամասերը |
|
1513 11 910 0, 1513 11 990 2, 1513 19 1100, 1513 19 190 2, 1513 19 910 0, 1513 19 990 2 |
Յուղ հնդկընկույզի (միջուկի) և դրա թորամասերը |
|
1513 21 300 0, 1513 21 900 2, 1513 29 110 0, 1513 29 190 2 1513 29 500 0, 1513 29 900 2 |
Յուղ արմավամիջուկի կամ յուղ բաբասսուի և դրա թորամասերը՝ բացի տեխնիկական կամ արդյունաբերական կիրառության համար նախատեսված յուղից |
|
1514 11 900, 1514 19 900, 1514 91 900, 1514 99 900 |
Յուղ՝ կանճրակի (կանճրակից կամ կոլզայից) կամ մանանեխի, և դրա թորամասերը` չզտված կամ զտված, սակայն առանց քիմիական կազմի փոփոխման |
|
1515 11 000 0, 1515 19 900 0 |
Վուշայուղ և դրա թորամասերը |
|
1515 21 900 0, 1515 29 900 0 |
Յուղ եգիպտացորենի և դրա թորամասերը |
|
1515 30 900 0 |
Յուղ գերչակի և դրա թորամասերը՝ բացի ամինոունդեկանային թթվի արտադրության համար նախատեսված յուղից` սինթետիկ մանրաթելի կամ արհեստական պոլիմերային նյութերի արտադրության մեջ օգտագործելու համար |
|
1515 50 190 0 1515 50 990 0 |
Յուղ քունջութի և դրա թորամասերը |
|
1515 90 110 0-ից |
Յուղ ժոժոբայի․ մրտենու մոմ և ճապոնական մոմ․դրանց թորամասերը |
|
1515 90 610 0, 1515 90 690 0, 1515 90 810 0, 1515 90 890 0 |
Այլ յուղեր և դրանց թորամասերը |
|
1516 20 810 0 |
Բուսական ծագման ճարպեր և յուղեր ու դրանց թորամասերը` լրիվ կամ մասնակի ջրածնավորված, ընդեթերացված, վերաեթերացված կամ էլաիդինացված, չզտված կամ զտված, սակայն հետագա մշակման չենթարկած՝ 1 կգ-ից ոչ ավելի զտաքաշով առաջնային փաթեթվածքներով |
|
1516 20 960 1 |
Յուղ բամբակի՝ ջրածնավորված |
|
1516 20 960 2 |
Խաղողի կորիզներից յուղ`լրիվ կամ մասնակի ջրածնավորված, ընդեթերացված, վերաեթերացված կամ էլաիդինացված, չզտված կամ զտված, սակայն հետագա մշակման չենթարկած |
|
1516 20 960 8 |
Յուղ՝ գետնընկույզի, սոյայի, արևածաղկի, այլ յուղեր` 50% զանգվածային բաժնից պակաս ազատ ճարպաթթուներ պարունակող՝ բացառությամբ արմավամիջուկի, բրասսիայի, հնդկընկույզի, կանճրակի (կանճրակից կամ կոլզայից) կամ կոպայբայի յուղերի՝ լրիվ կամ մասնակի ջրածնավորված, ընդեթերացված, վերաեթերացված կամ էլաիդինացված, չզտված կամ զտված, սակայն հետագա մշակման չենթարկած |
|
1516 20 980 1 |
Կակաո յուղի փոխարինիչներ` լրիվ կամ մասնակի ջրածնավորված, ընդեթերացված, վերաեթերացված կամ էլաիդինացված, չզտված կամ զտված, սակայն հետագա մշակման չենթարկած |
|
1516 20 980 2 |
Կակաո յուղի համարժեքներ` լրիվ կամ մասնակի ջրածնավորված, ընդեթերացված, վերաեթերացված կամ էլաիդինացված, չզտված կամ զտված, սակայն հետագա մշակման չենթարկած |
|
1516 20 980 8 |
Բուսական ծագման այլ ճարպեր և յուղեր ու դրանց թորամասերը` լրիվ կամ մասնակի ջրածնավորված, ընդեթերացված, վերաեթերացված կամ էլաիդինացված, չզտված կամ զտված, սակայն հետագա մշակման չենթարկած |
|
1517 |
Մարգարին. սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերք` կենդանական, բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպերից կամ յուղերից կամ տվյալ խմբի տարբեր ճարպերի կամ յուղերի թորամասերից՝ բացի 1516 ապրանքային դիրքում նշված՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի ճարպերից և յուղերից կամ դրանց թորամասերից |
|
1804 00 000 0 |
Կակաո յուղ, կակաո ճարպ |
_________
* Տվյալ ցանկում նշված բուսական յուղերն ու ճարպայուղային արտադրանքը ենթակա են նույնականացման միջոցներով դրոշմավորման այն դեպքում, երբ օգտագործվում են սննդի մեջ կամ կիրառվում են սննդի մեջ օգտագործվող մթերքի արտադրության ժամանակ։
___________
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 119 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգը
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 119 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված բուսական յուղերի և ճարպայուղային արտադրանքի (այսուհետ՝ ապրանքներ) սպառողական և խմբային փաթեթվածքի դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոցը՝ պայմանանշանների եզակի հաջորդականությունը, որը ներկայացված է Data Matrix GS1 ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանային միավորը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես GS1 կիրառման նույնականացուցիչների (AI) տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։
3. Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝ տվյալների առաջին խումբը (կիրառման նույնականացուցիչը (01))՝ առևտրային միավորի նույնականացման գլոբալ համարը (GTIN), որը կազմված է 14 թվային պայմանանշանից․
«տվյալների երկրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը կազմված է 13 պայմանանշանից՝ (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + -./_,:; = <> ?))։
Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1 կամ A(a)՝ Հայաստանի Հանրապետություն, 2 կամ B(b)՝ Բելառուսի Հանրապետություն, 3 կամ C(c)՝ Ղազախստանի Հանրապետություն, 4 կամ D(d)՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5 կամ E(e)՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (91))՝ ստուգման բանալի, որը կազմված է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների չորրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (92))՝ ստուգման ծածկագիր, որը կազմված է 44 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից)։
Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ժամանակ գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման (այսուհետ՝ Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշում) 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան։
Եթե սպառողական փաթեթվածքի չափսերի պատճառով, որոնք թույլ չեն տալիս Data Matrix պայմանանշանը զետեղել սույն փաստաթղթի 2-րդ կետում նշված միջազգային ստանդարտի կամ դրան նույնական՝ անդամ պետության ազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող չափսով և որակով, ապրանքների շրջանառության մասնակիցը չունի տվյալների չորս խումբ պարունակող նույնականացման միջոց զետեղելու հնարավորություն, ապա շրջանառության այդ մասնակիցն իրավունք ունի կիրառելու տվյալների երեք խումբ ներառող նույնականացման միջոց։
Այդ դեպքում տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (93)) պարունակում է ստուգման ծածկագիր, որը կազմված է 4 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) և օգտագործվում է Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշման 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան։
Տվյալների չորս կամ երեք խումբ պարունակող նույնականացման միջոց կիրառելու մասին որոշումն ապրանքների շրջանառության մասնակիցը կայացնում է ինքնուրույն՝ հաշվի առնելով սույն կետի դրույթները։
4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։
5. Ապրանքները դրոշմավորվում են նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը սպառողական փաթեթվածքի վրա այնպիսի եղանակով զետեղելու միջոցով, որն առանց վերջինս վնասելու թույլ չի տալիս նույնականացման միջոցն առանձնացնել։
6. Խմբային փաթեթվածքում դրոշմավորված ապրանքների կոմպլեկտավորման ժամանակ այդ փաթեթվածքի վրա կարող է զետեղվել նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը՝ այդպիսի փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։
7. Դրոշմավորված ապրանքները տրանսպորտային փաթեթվածքով կոմպլեկտավորման ժամանակ այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիր պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոց՝ այդ փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում է GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման դեպքում տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը սահմանվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների կոմպլեկտավորում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 119 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող
1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս փոխանցվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 119 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկ) նշված դրոշմավորված բուսական յուղերի և ճարպայուղային արտադրանքի (այսուհետ՝ ապրանքներ) և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկություններ (այսուհետ՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկություններ) XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան՝
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).
«Namespaces in XML» (հրապարակված է Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).
«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։
2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները բերված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 7-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում՝ բացառությամբ սույն պահանջների 1-4-րդ աղյուսակներում բերված՝ ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկի, դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։
3. Դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերի կիրառումն իրականացվում է բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։
4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։
Աղյուսակ 1
Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը
|
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
|
1. |
Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը) |
ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը |
ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը, օրինակ՝ յուղ ձիթապտղի, յուղ արևծաղկի և այլն) |
1 |
|
2. |
Ապրանքի անվանումը պիտակի վրա |
ձևավորվում է ազատ ձևով |
1 | |
|
3. |
Ապրանքային նշանը (բրենդը) |
տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին |
նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշագիրը։ Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է» |
1 |
|
4. |
Ապրանքային նշանի պետական գրանցման համարը և (կամ) ապրանքային նշանի միջազգային գրանցման համարը |
տարրը պարտադիր է գրանցման առկայության դեպքում |
0..1 | |
|
5. |
Արտադրանքի զտաքաշը կամ ծավալը |
սպառողական փաթեթվածքում ապրանքի զտաքաշը կամ դրա ծավալը՝ չափման միավորի նշմամբ (գ, կգ, մլ, լ) |
1 | |
|
6. |
Ապրանքը մանկական սննդի համար նախատեսված ապրանքների շարքին դասելու հատկանիշը |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ մանկական սնունդ. «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 | |
|
7. |
Հումքի հիմնական տեսակը |
նշվում է ապրանքի պատրաստման համար օգտագործված հումքի հիմնական տեսակի անվանումը։ Տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքների համար |
0..1 | |
|
8. |
Պիտանիության ժամկետը և պահպանման պայմանները |
պիտանիության ժամկետը և պահպանման պայմանները, որոնց դեպքում ապրանքը նշված ժամկետում պահպանում է պիտանիությունը |
0..* | |
|
9. |
Փաթեթվածքի տիպը |
սպառողական փաթեթվածքի տիպի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների տիպերի անվանումների օգտագործմամբ |
1 | |
|
10. |
Փաթեթվածքի նյութը |
սպառողական փաթեթվածքի նյութերի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների նյութերի անվանումների օգտագործմամբ |
1 | |
|
11. |
Փաթեթվածքի բնութագիրը |
նշվում է փաթեթվածքի բնութագիրը |
նշվում է հետևյալ արժեքներից մեկը՝ «փաթեթվածք սպառողական՝ ապակե կամ պոլիմերային»․ «փաթեթվածք սպառողական՝ բացի ապակե կամ պոլիմերային փաթեթվածքից» |
1 |
|
12. |
Խմբային փաթեթվածքում սպառողական փաթեթվածքների քանակը (խմբային փաթեթվածքների համար) |
խմբային փաթեթվածքում ներդրված սպառողական փաթեթվածքների քանակը |
0..1 | |
|
13. |
Ապրանքի կազմը |
ապրանքի որակական կազմի նկարագրությունը՝ դրա մեջ մտնող բաղադրիչների նշմամբ |
ձևավորվում է ազատ ձևով |
1 |
|
14. |
Սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի չափման միավորը |
նշվում է սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի չափման միավորը՝ սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան |
նշվում է հետևյալ արժեքներից մեկը՝ «գ/100գ». «գ/100մլ». «գ/չափաբաժին» |
1 |
|
15. |
Սպիտակուցներ, քանակությունը |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեքը», «Սկսած», «Մինչև») |
սպիտակուցների բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 |
|
16. |
Ճարպեր, քանակությունը |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեքը», «Սկսած», «Մինչև») |
ճարպերի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 |
|
17. |
Ածխաջրեր, քանակությունը |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեքը», «Սկսած», «Մինչև») |
ածխաջրերի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 |
|
18. |
Էներգետիկ արժեքի չափման միավորը, կկալ |
նշվում է էներգետիկ արժեքի չափման միավորը (կիլոկալորիաներով)՝ սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան |
նշվում է հետևյալ արժեքներից մեկը՝ «կկալ/100գ»․ «կկալ/100մլ». «կկալ/չափաբաժին» |
1 |
|
19. |
Էներգետիկ արժեքը, կկալ |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեքը», «Սկսած», «Մինչև») |
էներգետիկ արժեքի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 |
|
20. |
Էներգետիկ արժեքի չափման միավորը, կՋ |
նշվում է էներգետիկ արժեքի չափման միավորը (կիլոջոուլներով)՝ սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան |
նշվում է հետևյալ արժեքներից մեկը՝ «կՋ/100գ». «կՋ/100մլ». «կՋ/չափաբաժին» |
0.1 |
|
21. |
Էներգետիկ արժեքը, կՋ |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեքը», «Սկսած», «Մինչև») |
էներգետիկ արժեքի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
0..3 |
|
22. |
Ապրանքի պատկերը |
ապրանքի լուսանկարչական պատկերը |
տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը |
0..* |
Աղյուսակ 2
Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը
|
Համարը |
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
|
1 |
Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ով* |
տեղեկություններ ապրանքի գնի մասին՝ ներառյալ ԱԱՀ-ն |
տեղեկությունները նշվում են ներմուծող անդամ պետության արժույթով։ |
0..1 |
|
2 |
Ապրանքի միավորի ԱԱՀ-ն* |
ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը |
նշվում են ԱԱՀ-ի գումարի մասին տեղեկությունները՝ ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա ապրանքի յուրաքանչյուր միավորի համար |
0..1 |
|
3 |
Արտադրման ամսաթիվը |
տեղեկություններ արտադրման ամսաթվի մասին |
1 | |
|
4 |
Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը |
տեղեկություններ պիտանիության ժամկետը լրանալու ամսաթվի մասին |
1 |
____________________
* Տեղեկություններն արտահանողի կողմից փոխանցվում են կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում եւ այն անդամ պետության ազգային օպերատորի (ադմինիստրատորի) տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։
Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 1-ին եւ 2-րդ համարների տակ նշված երկու տարրերը։
Աղյուսակ 3
Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը
|
AI ծածկագիրը |
AI լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
|
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC-ի համարը |
AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 18 պայմանանշանից կազմված թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար |
|
01 |
Ապրանքի միավորի նույնականացման գլոբալ համարը՝ GTIN (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի նույնականացման գլոբալ համարը։ 14-նիշ թվային նույնականացուցիչ |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 14 պայմանանշանից կազմված թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի նույնականացման գլոբալ համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար |
|
21 |
Սերիական համարը (Serial Number) |
N2+X..13 |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 13 պայմանանշանից կազմված դաշտը պարունակում է ապրանքի սերիական համարը, որը վերջինիս շնորհվում է օպերատորի կամ պատրաստողի կողմից՝ դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ զուգակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում․ ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը կազմված է 13 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! " % & '* + |
|
91 |
Ստուգման բանալին |
N2+X..4 |
ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը) |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան |
|
92 |
Ստուգման ծածկագիրը |
N2+Х..44 |
ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան |
|
93 |
Ստուգման ծածկագիրը |
N2+Х..4 |
սիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան |
Աղյուսակ 4
Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները
|
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը |
|
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոններն սպառողական կամ խմբային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | |
|
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի՝ ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 3 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN) 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները` «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN) 4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «91» կամ «93»․ «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ստուգման բանալու նույնականացուցիչը կամ ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում են անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան) 5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «92». |
|
«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան) | |
|
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով | |
|
101 կամ 301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի՝ ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ վավերապայմանի այլ արժեք՝ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից 74 պայմանանշան ներառյալ և կազմված լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&'"()* + ,-_ . / :;< = >?!) |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 119 որոշմամբ |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին և այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի կազմում առկա տեղեկատվական ծառայությունների միջոցով
1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։
4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը):
5. Ապրանքի անվանումը պիտակի վրա:
6. Ապրանքային նշանը (բրենդը):
7. Տեղեկություններ ապրանքի մասին՝
ապրանքի կազմը՝ դրա մեջ մտնող բաղադրիչների նշմամբ (որակական)․
ապրանքի զտաքաշը կամ ծավալը․
սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակությունը («գ/100գ» կամ «գ/100մլ» կամ «գ/չափաբաժին»).
էներգետիկ արժեքը` կկալ-ով («կկալ/100գ» կամ «կկալ/100մլ» կամ «կկալ/չափաբաժին»).
հումքի հիմնական տեսակը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքների համար). փաթեթվածքի տիպը․ փաթեթվածքի նյութը. փաթեթվածքի բնութագիրը․ արտադրման ամսաթիվը. պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը․
ապրանքը մանկական սննդի համար նախատեսված ապրանքների շարքին դասելու հատկանիշը։
8. Տեղեկություններ՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը)։
9. Ապրանքի ծագման երկիրը:
10. Տեղեկատվություն՝ դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ (իրավաբանական անձի կրճատ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
11. Տեղեկատվություն ապրանք արտադրողի մասին (իրավաբանական անձի կրճատ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (նշվում է անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքների համար):
___________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: