ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 575-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 575-Ա

 

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 13,475,005 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամառային ճամբարի կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02528755) «Նորալուսին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08602616) 2025 թվականի հուլիսի 9-ին կնքված՝ N 568200 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ամառային ճամբարի կազմակերպման ծառայությունների մատուցում՝ 13,475,005 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 575-Ա որոշման

 

«ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի սոցիալապես անապահով ընտանիքների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների 8-12 տարեկան 187 երեխաների ներգրավում նշված մարզերում իրականացվող երեխայի բարեկեցությանն (կրթություն, առողջապահություն, երեխաների պաշտպանություն, քրիստոնեական դաստիարակություն) ուղղված ծրագրերում, երեխաների ֆիզիկական զարգացում և ակտիվ հանգստի կազմակերպում ամառային ճամբարում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմ (հասցե՝ 3325 Հյուսիսային Գլենոուքս Բուլվար, Բըրբանք, Կալիֆոռնիա 91504)

4.

Ծրագիրը կատարողը

«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը (հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ռ. Մելիքյան փողոց 1, ՀՎՀՀ` 02528755)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, բնակավայր Հանքավան, «Զեփյուր» ճամբար, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

13,475,005 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Բարեգործություն ստացող են հանդիսանում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի երեխաների աջակցության ծրագրում գրանցված, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի թվով 33, Գեղարքունիքի մարզի թվով 62, Տավուշի մարզի թվով 62, Սյունիքի մարզի թվով 30, ընդհանուր՝ 8-12 տարեկան 187 երեխաներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը

9.

Միջոցառումների

նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

8-12 տարեկան թվով 187 երեխաների համար 1 հերթափոխով ամառային ճամբարի կազմակերպում՝ 13,475,005 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավան բնակավայրում գտնվող «Զեփյուռ» ճամբարում թվով 187 երեխաների համար 1 հերթափոխով ամառային ճամբարի կազմակերպման ծառայությունների ձեռքբերում՝ 13,475,005 դրամ արժողությամբ առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

 

Ծրագիրն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Գեղարքունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Արագածոտնի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Տավուշի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզպետների աշխատակազմերի, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման ընթացիկ վերահսկողությունն իրականացվելու է «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Ազգային գրասենյակի, Վարդենիսի, Նոյեմբերյանի, Կապանի և Թալինի տարածքային գրասենյակների կողմից: «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն իր հերթին վերահսկվում է միջազգային աուդիտի և Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

29.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ